Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 6 ամիս առաջ - 21:00 02-03-2026

Դոկը հայհոյում է, բայց ճիշտն է ասում․ հարցում

ԴՕԿ կուսակցության համագումարում որոշվեց, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններում ԴՕԿ դաշինքի վարչապետի թեկնածուն այժմ ամերիկյան բանտում գտնվող Վարդան Ղուկասյանն է (Դոկ): Վերջինս Հենդերսոնի բանտից կուսակիցներին ուղղված ձայնային ուղերձում պնդեց, որ ԴՕԿ-ը գնում է ընտրություններին իր գլխավորությամբ:

«Լոկոմոտիվը ես եմ»,- հայտարարեց Ղուկասյանը՝ հույս հայտնելով, որ առաջիկայում դուրս կգա բանտից: Ի դեպ, Վարդան Ղուկասյանը ցանկություն է հայտնել ԱՄՆ -ից տեղափոխվել Ռուսաստանի Դաշնություն:

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Վարդան Ղուկասյանին վարչապետի պաշտոնում տեսնո՞ւմ եք»։

Հարցվածների մի մասը մասը նշեց, որ չնայած նրան, որ Վարդան Ղուկասյանը հայհոյանքներ է հնչեցնում, սակայն միշտ ասում է ճշմարտությունը, որոշներն էլ բացասական պատասխան տվեցին։

«Այո, տեսնում եմ»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ վարչապետ տեսնում է Արտակ Սարգսյանին։ «Լուրջ մարդու անուն տվեք, ինչքան հայհոյանք կա իրա բերանն ա։ Ես տեսնում եմ վարչապետ Արտակ Սարգսյանին, որովհետև տղա ա»,- նշեց նա։

Քաղաքացիներից մեկի կարծիքով էլ՝ ազգը հավատում է Վարդան Ղուկասյանին։ «Այո, ազգը իրան լսում ա, ընդունում ա իրա խոսքը, հավատում ա իրան ավելի շատ, քան մյուսներին»,- ասաց նա։

«Ոչ, մեր ազգին հարիր չէ»,- պատասխանեց մեկ այլ հարցված։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
20:18 Ուկրաինան պատրաստ է երեք օր չհարվածել Մոսկվային․ Զելենսկի
20:46 Ժողովրդավարության մասին գրքի շնորհանդեսին ԶԼՄ–ների մուտքը արգելված էր
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել