Օրակարգ 6 ամիս առաջ - 20:00 02-03-2026

Օրակարգ. Բացառվում է, որ մենք Նիկոլ Փաշինյանին միանանք. Գուրգեն Սիմոնյան

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Oragir.News-ի «Օրակարգ» հաղորդաշարի հյուրը Հայաստանի շնորհապետական կուսակցության վարչապետի թեկնածու, քաղաքագետ Գուրգեն Սիմոնյանն է։

Հաղորդաշարի շրջանակներում Սիմոնյանի հետ զրուցել ենք Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից մղվող պատերազմի, Իրանի գերագույն առաջնորդին սպանելու հետևանքների, Հայաստանի և ողջ տարածաշրջանի համար ստեղծված մարտահրավերների, ՀՀ-ում սպասվող խորհրդարանական ընտրությունների, դրանց իր մասնակցության պատճառների, համագործակցության հնարավոր և անհնարին ձևաչափերի, ուժերի դասավորվածության, հնարավոր իշխանափոխության դեպքում Նիկոլ Փաշինյանի ստանձնած պարտավորությունների ճակատագրի, քաղբանտարկյալների առկայության, Հայ առաքելական եկեղեցու դեմ իրականացվող արշավի, Հայաստանի հանդեպ Ռուսաստանի վարած քաղաքականության, Հայ-ռուսական համալսարանում դասավանդելու պատճառների, ինչպես նաև օրակարգային մի շարք այլ հարցերի վերաբերյալ։

Գուրգեն Սիմոնյանը բացառում է, որ ընտրություններից հետո կհամագործակցի Նիկոլ Փաշինյանի հետ և կնպաստի վերջինիս վերարտադրությանը։

«Բացառվում է՝ մենք Նիկոլ Փաշինյանին և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը որևէ կերպ միանանք։ Մեր գոյությունն էլ հենց դրանով է պայմանավորված, որ ներկայիս ուժը խաբեց ժողովրդին և հեղափոխության արժեքների, հռչակած արժեքների կապիտալիզացումը ձախողեց. փաստացի հեղափոխությունը վերածեցին իշխանափոխության։ Բացի այդ, այս իշխանությունը այն գիտակցությունը և գիտելիքները չունի, որ հասկանա, որ 2021 թվականի նախընտրական ծրագրերի մասին պետք է հիմա հաշվետվություն տա, և 2021 թվականի ընտրություններից հետո նրանց ձևավորած իշխանությունը և ժողովրդի վստահությունը ինդուլգենցիա չի, որ դու ինչ ուզենաս անես՝ ի հեճուկս քո խոստացածի, կամ հակառակը անես ծայրից ծայր»,- ասաց նա։

Սիմոնյանը նկատում է՝ Արցախի ղեկավարները պետք է Հայաստանի Հանրապետությունում դատվեն՝ չբացառելով, որ վերջիններս գուցե նաև արդարացվեն։ «Կան գերիներ, ռազմագերիներ, որոնք պետք է աներկբաորեն վերադարձվեն Հայաստանի Հանրապետություն, բոլորը անխտիր: Եվ կան բռնադատվածներ, որոնք դատվում են ադրբեջանական օրենքով, նրանք պետք է բոլորը վերադարձվեն Հայաստանի Հանրապետություն: Ես հանրայինի եթերում ասեցի՝ բոլորը պետք է դատվեն Հայաստանի Հանրապետությունում՝ այդ բռնադատվածները Ադրբեջանի, ռազմաքաղաքական ղեկավարները Արցախի, շատերը հասկացան, որ ես ասում եմ՝ պիտի պատժվեն։ Դատվելը դեռ չի նշանակում պատիժ: Դատական գործողությունների վերջնարդյունքում կարող է արդարացվում են, ինչ գիտենք: Ես հո դատավոր չեմ»։

Քաղաքագետը չբացառեց, որ Իրանը Երևանում ԱՄՆ դեսպանատանն էլ կարող է հարվածել։

Մանրամասները՝ հարցազրույցում.

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
20:18 Ուկրաինան պատրաստ է երեք օր չհարվածել Մոսկվային․ Զելենսկի
20:01 Բալե՞տ, թե՞ տանիքի համերգ. ով է կրճատել «Ռոմեո և Ջուլիետ»-ի բալետը հանուն Էրիկի համերգի
20:46 Ժողովրդավարության մասին գրքի շնորհանդեսին ԶԼՄ–ների մուտքը արգելված էր