copy image url
Ներքին 6 ամիս առաջ - 17:20 25-02-2026

Ջուրը դառնում է ժամով․ «Վեոլիա Ջուր»-ը խաթարում է մարդկանց կյանքը

«Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ն հաղորդագրություն է տարածել՝ տեղեկացնելով Երևանում և մարզերում մայիսի 1-ից 17-ժամյա ջրամատակարարման ռեժիմ սահմանելու մասին։

Այս որոշման վնասների մասին և հնարավոր սոցիալ-տնտեսական ազդեցության վերաբերյալ Oragir.News-ը մեկնաբանություն խնդրեց «Սպառողների խորհրդատվության կենտրոն» ՀԿ նախագահ Կարեն Չիլինգարյանից։ Մասնագետը խնդիրը դիտարկեց ջրի պակասի տեսակետից։

«Ջրի պակասը զգացվում է ոչ միայն Հայաստանում, այլև ողջ աշխարհում։ Մեր հիմնական մատակարարները՝ «Վեոլիան» և տարածքային այլ ջրակայանները, տարեցտարի հանդիպում են ջրային ռեսուրսների կրճատման խնդիրների», -ասաց ոլորտի փորձագետը՝ շեշտելով, որ ջրամատակարարման դեֆիցիտն արդեն հանգեցնում է տնտեսական և սոցիալական խնդիրների։

«Նույն ոռոգման ջրի պակասի պատճառով գյուղերում կամ քաղաքներում մարդիկ ստիպված են իրենց այգիները խմելու ջրով ջրել, ինչը մեծ կորուստներ է առաջացնում։ Սա ցավալի է և անընդունելի, բայց, ցավոք, այլընտրանք չկա», – հավելեց նա՝ ընդգծելով տնտեսական և տուրիստական վնասները։

Մասնագետների կարծիքով՝ ջրի գիշերային անջատումներն ազդելու են տնտեսության տարբեր ոլորտների վրա․ հատկապես զբոսաշրջային սեզոնին ջրի պահանջարկը բարձր է, և գիշերային անջատումները կարող են մեծ վնաս հասցնել հյուրանոցային և ռեստորանային բիզնեսին։

Բարոյական վնասը ևս ակնհայտ է. գիշերային ժամերին անջատումը կարող է խոչընդոտել մարդկանց առօրյա գործունեությանը, ինչն էլ, բնականաբար, առաջացնելու է սոցիալական դժգոհություններ։

Կարեն Չիլինգարյանը նշում է, որ Հայաստանի ջրային համակարգի հնությունը ևս խնդիրներ առաջացնում։ «Սարքերն ու խողովակները 60–80 տարեկան են, որոշ տեղերում մաշվել են, ջուր չի հոսում, խողովակները ժանգոտում են։ Վթարային իրավիճակների դեպքում նորոգումը դժվար է»,- բացատրում է նա։

Նրա խոսքով՝ ամբողջ համակարգի արդիականացման համար անհրաժեշտ են շուրջ 1 միլիարդ դոլար ներդրում և մի քանի տարի շարունակ ինտենսիվ աշխատանքներ։ Հարցին, թե ինչու «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ն չի կրում նույն պատասխանատվությունը, ինչ ՀԷՑ-ը, Կարեն Չիլինգարյանը նկատեց, որ ջրային համակարգը Հայաստանում պատկանում է պետությանը։ Եվ թեև այն սպասարկվում է մասնավոր ընկերության կողմից, սակայն այն նրանց սեփականությունը չէ։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
20:46 Ժողովրդավարության մասին գրքի շնորհանդեսին ԶԼՄ–ների մուտքը արգելված էր
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը