Օրակարգ 6 ամիս առաջ - 20:00 23-02-2026

Օրակարգ․ Փրկիչ-մրկիչ չկա․ եկեք իրար գլուխ հավաքվենք՝ Նիկոլը պռոբկի պես կթռնի․ Արտաշես Իկոնոմով

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Oragir.News-ի «Օրակարգ» հաղորդաշարի հյուրը «ՆԺԱՐ» սահմանադրական շարժման համահիմնադիր Արտաշես Իկոնոմովն է։

Հարցազրույցի շրջանակներում Իկոնոմովի հետ զրուցել ենք քաղաքականություն մուտք գործելու իր պատճառների, Հայաստանում ընտրությունների միջոցով իշխանափոխություն իրականացնելու հնարավորության, գործող իշխանությանը արտաքին դերակատարների ցուցաբերած աջակցության և դրա պատճառների, Հայաստանում ժողովրդավարության արձանագրած հետընթացի, Արևմուտքի կողմից դրա վրա աչք փակելու պատճառների, Նիկոլ Փաշինյանի ստանձնած պարտավորությունների հետագա ճակատագրի, վերջինիս վերարտադրության հետևանքների, ինչպես նաև օրակարգային մի շարք այլ հարցերի վերաբերյալ։

Արտաշես Իկոնոմովը կարծում է՝ եթե բոլորն իրար գլուխ հավաքվեն, ապա Նիկոլ Փաշինյանը 5 րոպեում կհեռացվի իշխանությունից։

«Թարգեք, վերջացրեք եսերը, եկեք ճիշտը անենք՝ այս պետության համար, եթե սիրում եք այս պետությունը։ Իսկ եթե լոկ խոսքեր են, այնքան որ սիրում եմ, սիրում եմ, որ գամ, հասնեմ, հետո էլի միակ տղամարդը դառնան կամ միակ բիզնեսմենը դառնան, կամ միակ եսիմ ինչը դառնան, չի կարելի։ Կա՛մ ազգ ենք, կա՛մ ազգ չենք։ Ինչ-որ միակների մարդ ենք՝ ամենաուժեղը ամենաաամենան։ Ախպեր թարգեք, ամենաուժեղ, փրկիչ-մրկիչ չկա։ Ինստիտուտներ, պատրա՞ստ եք ինստիտուտները, եկեք իրար հետ դնենք, այս հինգ րոպեի մեջ թռնի Նիկոլը»,- ասաց նա՝ համոզմունք հայտնելով, որ դրանից շատ կարճ ժամանակ անց Հայաստանում համերաշխություն կհաստատվի։

Մեր զրուցակիցը շեշտում է նաև՝ եթե Հայաստանում գործող համակարգը չփոխվի, ապա շատ կարճ ժամանակ անց նոր Նիկոլ Փաշինյան է գալու, իսկ արված ամբողջ աշխատանքը ջուրն է լցվելու։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ