Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 3 ամիս առաջ - 20:31 22-02-2026

Նման որոշում չկա. Բաբկեն Թունյանը՝ մարտի 1-ից կանխիկ վճարումների արգելման լուրերի մասին

Նման խոսակցություններ են տարածվում, որ մարտի մեկից սկսած կանխիկ վճարումն ընդհանրապես արգելվելու է, և մարդիկ պետք է անպայման վճարեն անկանխիկ եղանակով՝ քարտով կամ փոխանցումով։ Ուզում եմ ասել, որ նման որոշում չկա և պլաններում նման որոշում նույնպես չկա։ Այս մասին Ֆեյսբուքում տեղադրած տեսանյութում նշել է ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը։

«Շարունակվելու է այնպես, ինչպես այսօր. մինչև 300 հազար դրամ արժեքով գործարքների դեպքում մարդը կարող է վճարել և՛ կանխիկ, և՛ անկանխիկ, 300 հազար դրամից ավելի գործարքների դեպքում պարտադիր պետք է լինի անկանխիկ վճարում. բացառությամբ առողջապահության և կրթական ծառայությունների, որտեղ վճարումները պետք է պարտադիր լինեն անկանխիկ եղանակով»,- ասել է Թունյանը։