copy image url
Ներքին 6 ամիս առաջ - 20:18 17-02-2026

Անորակ ասֆալտ անելու պատճառը թող իրենց շվեյցարական բանկերի հաշիվներում փնտրեն. Բագրատ Միկոյան

Երևանի փողոցներում փոսալցման աշխատանքը տապալած ու քաղաքացիների դաժան քննադատության թիրախում հայտնված քաղաքային իշխանությունը ՔՊ կուսակցական օրգան Civic.am կայքի միջոցով փորձում է ձախողման մեղավոր կարգել հիմնական քաղաքական հակառակորդին՝ կեղծ տեղեկություն տարածելով, թե Կենտրոն վարչական շրջանում փոսալցման աշխատանքը դանդաղ է ընթանում, քանի որ այն իրականացնում է Ռոբերտ Քոչարյանի խնամուն պատկանող AAB ընկերությունը:

Երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանի խոսքով՝ «հերթական հիմարությունն» է այդ հրապարակումը: Այս մասին գրում է News.am-ը:

Ըստ նրա՝ Ռոբերտ Քոչարյանի երեք խնամիներից որևէ մեկին ասֆալտապատման որևէ ընկերություն չի պատկանում:

«Ասֆալտի որակի հետ կապված՝ հանրապետության բազմաթիվ ճանապարհներ, որոնք ասֆալտապատվել են նախագահ Քոչարյանի օրոք, նույնիսկ 18 տարի անց ապացուցում են իրենց որակը, ոչ թե հալչում ու անհետանում են առաջին ձյան հետ, ինչպես հիմա է, ինչպես տեսնում եք: 8 մլրդ դոլարը ծամելուց հետո անորակ ասֆալտ անելու պատճառը թող իրենց շվեյցարական բանկերի հաշիվներում փնտրեն: Եթե չգտնեն, հունիսի 8-ից հետո կօգնենք՝ կգտնեն»,- News.5tv.am-ի հետ զրույցում ասել է Միկոյանը:

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
20:46 Ժողովրդավարության մասին գրքի շնորհանդեսին ԶԼՄ–ների մուտքը արգելված էր
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը