copy image url
Ներքին 5 ամիս առաջ - 12:18 15-02-2026

Փաշինյանը ցանկանում է Ամենայն Հայոց կաթողիկոսին փոխարինել իր կամքը կատարող խամաճիկով

Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի նկատմամբ քրեական հետապնդումը նպատակ ունի նրան փոխարինել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի կամակատարով. ТАСС-ին ասել է Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը։

«Փաշինյանն այսօր պատրաստ է ամեն ինչի, միայն թե վերարտադրի իր իշխանությունը հունիսյան ընտրություններից հետո: Շինծու դրդապատճառներով հետապնդելով եկեղեցական հիերարխներին, իսկ այժմ արդեն՝ ծայրագույն պատրիարքին և Ամենայն հայոց կաթողիկոսին, նա ցանկանում է նրանց փոխարինել իր խամաճիկներով՝ իր կամքը կատարող և իր օգտին քարոզող կամակատար կաթողիկոսով»,- ասել է Աբրահամյանը։

Ըստ Ռուսաստանի հայերի միության ղեկավարի, Փաշինյանը պայքարում է Հայաստանի անկախ ինստիտուտների դեմ՝ իր իշխանությունն ամրապնդելու համար, և հենց այդ պատճառով էլ պայքարում է եկեղեցու դեմ։

Աբրահամյանը հիշեցրել է, որ Հայ առաքելական եկեղեցին գրեթե 1700 տարով մեծ է, այսպես կոչված, չորրորդ հանրապետությունից, որը Փաշինյանը ցանկանում է հռչակել։

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
19:48 Լուսակունք գյուղում բնակելի տանը կից խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել