copy image url
Արտաքին 5 ամիս առաջ - 22:44 13-02-2026

Իրանն ու ԱՄՆ-ն կարող են համաձայնության գալ միջուկային ծրագրի շուրջ. դեսպան

Իրանն ու ԱՄՆ-ն կարող են համաձայնության գալ իրանական միջուկային ծրագրի հարցում, սակայն ոչ ոք չպետք է թելադրի այդ բանակցությունների արդյունքը նախքան հանդիպումը։

Այս մասին «Ռոսիա 24» հեռուստաալիքի եթերում հայտարարել է Ռուսաստանում Իսլամական Հանրապետության դեսպան Քազեմ Ջալալին։

«Իմ կարծիքով՝ համաձայնության գալու հնարավորություն կա, բայց պայմանով, որ մինչև բանակցությունները ոչ ոք չպետք է թելադրի բանակցությունների արդյունքը։ Հասկանո՞ւմ եք` նման իրավիճակը բանակցություններ վարել չէ, պարզապես սեփական դիրքորոշումը թելադրել է։ Բանակցություններն այն ուղին են, որի միջոցով փոխադարձ որոշմամբ մենք կարող ենք հասնել պայմանավորվածությունների»,- ասել է Ջալալին։

Դիվանագետը նշել է, որ տեսչական ստուգումների և պայմանավորվածությունների դիմաց ԱՄՆ-ն պետք է չեղարկի պատժամիջոցները։

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
19:48 Լուսակունք գյուղում բնակելի տանը կից խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել