Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 1 տարի առաջ - 16:21 18-05-2025

Իրանն ԱՄՆ-ին է մեղադրում միջուկային համաձայնագրի շուրջ բանակցությունները բարդացնելու մեջ

Իրանի վերաբերյալ ԱՄՆ ղեկավարության հակասական հայտարարությունները միջուկային համաձայնագրի շուրջ բանակցային գործընթացի բարդացման պատճառն են:

Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Իրանը պետք է արագ գործի՝ նոր միջուկային համաձայնագրի հասնելու համար, հավելելով, որ եթե դա չանի, «ինչ-որ վատ բան կպատահի»։

«Մեր երկրի արտաքին գործերի նախարարը համարում է, որ ԱՄՆ ղեկավարության հակասական դիրքորոշումներն ու հայտարարությունները բանակցային գործընթացի մեծ մասի բարդացման պատճառ են և մեծացնում են կասկածները ԱՄՆ-ի լրջության և դիվանագիտական ​​գործընթացի նպատակահարմարությանը համապատասխան գործելու պատրաստակամության վերաբերյալ, և հայտարարել է, որ Իսլամական Հանրապետությունը, չնայած լրատվամիջոցներում առաջացած իրարանցմանը, կշարունակի հավատարիմ մնալ իր հիմնական օրինական շահերի առաջխաղացմանը՝ միջազգային իրավունքի և համաձայնագրերի շրջանակներում»,- հաղորդել է Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական Telegram ալիքը։

Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել