copy image url
Ներքին 5 ամիս առաջ - 09:27 03-02-2026

Իշխանությունն իր պարտությունը չի ուզում ընդունել, հետ քաշվել․ Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրառում է կատարել․

«Թեև Մայր Աթոռի դեմ գործողություններում իշխանությունը վաղուց է հատել անբարոյականության գծերը, սակայն սա այն ուղղությունն է, որտեղ իշխանության բլիցկրիգը ձախողվել է ու իշխանության նոր պլանավորումները մեկը մյուսի հետևից տապալվում են:

Իշխանությունն իր պարտությունը ոչ մի կերպ չի ուզում ընդունի, հետ քաշվի ու սեփական քաղաքական կապիտալը մաշեցնելով շարժվում է իր համար դեպի անորոշություն:

Ռեժիմի արշավանքը Հայ Առաքելական Եկեղեցու նկատմամբ մնացել է կոկորդներին, որովհետև հասարակության ճնշող մեծամասնությունը ոչ միայն գիտակցում է տեղի ունեցողի ծանր հետևանքները, այլ իր կեցվածքով սատարում է Մայր Աթոռին:

Դեռ չեմ խոսում Եկեղեցու` որպես հազարամյակների պատմություն և կենսունակություն ունեցող ինստիտուտի մասին, ով ծանր հարվածներ հաճախ է ընդունել, սակայն կանգուն է մնացել»:

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը

Ձեզ գուցե հետաքրքրի