copy image url
Ներքին Տեսանյութ 39 րոպե առաջ - 11:50 07-09-2026

Դալմայի միակ պեղված հնձանի տարածքը աղբանոցի է վերածվել

Ֆեյսբուքյան օգտատեր Կարինե Փանոսյանը իր էջում տեսանյութ է հրապարակել Դալմայի այգիների տարածքից, որը բառացիորեն աղբանոցի են վերածել:

«Դալմայի այգիների տարածքում եմ՝ պեղված հնձանի հարևանությամբ: Խնդրում եմ, տեսեք, թե ինչ վիճակում է վերջերս պեղված, մաքրված, կոկիկ վիճակում թողնված հնձանը, որի հարևանությամբ բառի ուղիղ իմաստով աղբանոց է»,- նշում է նա:

Նույն վիճակն է նաև հնձանի ներսի հատվածում, որն օգտագործում են իբրև հաց ուտելու տեղ, սանհանգույց, հնձանի ներսում շինաղբ է լցված:

Տեսանյութ:

Ամենից շատ դիտված