Ուղիղ եթեր
copy image url
Ներքին Արտաքին 4 ամիս առաջ - 16:11 28-01-2026

Ազատության թշնամիները պատրաստ են միլիոնավոր դոլարներ ներդնել քարոզչամեքենաների մեջ. Միրզոյանը՝ ԵԽԽՎ-ում

Սա այն պահն է, երբ հայ ժողովուրդը կրկին ցույց կտա, որ իր կամքը մեր երկրում ուժի միակ աղբյուրն է, բայց այնուամենայնիվ՝ մենք միամիտ չենք, մենք գիտենք, որ ազատության թշնամիները քնած չեն, մենք պետք է ընդունենք, որ նրանք կարող են շատ ստեղծագործ լինել, նրանք պատրաստ են միլիոնավոր դոլարներ ներդնել քարոզչական մեքենաների և միջամտության անօրինական սխեմաների մեջ: Այս մասին ԵԽԽՎ նստաշրջանի ընթացքում ելույթի ժամանակ հայտարարել է ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:

«Նրանք տիրապետում են գրեթե անսահմանափակ լրատվամիջոցների ռեսուրսների, նրանք ցանկանում են խաթարել մեր ինքնիշխան ընտրությունը, ցանկանում են մեզ վերադարձնել հարևանների հետ անվերջ հակամարտության խավարը: Ցանկանում են օգտագործել ժողովրդավարության գործիքները՝ ժողովրդավարությունը ոչնչացնելու համար:

Այս մարտահրավերներին դիմակայելը դարձել է ամենօրյա գործունեություն: Ես այստեղ կանգնած եմ ասելու՝ նրանք չեն հաջողի, մեր հասարակությունը իմունիտետ է ձեռք բերել ստի նկատմամբ և մեր դժվարությամբ նվաճած ազատությունները պաշտպանելու վճռականությունը ավելի ուժեղ է, քան ցանկացած ստվերային գործողություն: Քաղաքացիների կամքը ճշգրիտ պետք է արտացոլվի քվեատուփերում: Այս հունիսին Հայստանում կանցկացվեն խորհրդարանական ընտրություններ, մեզ համար կարևորագույն իրադարձություն է մեր ժողովրդավարության անշրջելիության ամրապնդման գործում»,- նշել է նա:

Իր ելույթում, անդրադառնալով ընտրությունների իրենց ձևաչափին, Արարատ Միրզոյանը շեշտել է, որ արժանի են արդար և օրինական ընտրությունների. «Մենք արժանի ենք ավելիին՝ արդար և օրինական ընտրությունների, մեր ձայնով և քվեներով կառավարություն ձևավորելու իրավունքի, բաց, հաշվետու և թափանցիկ կառավարման, կոռուպցիայից զերծ պետական ինստիտուտների, սոցիալական արդարության, ժողովրդի համար դպրոցների և ճանապարհների կառուցման վրա ծախսվող հարկերի, այլ ոչ թե օլիգարխների և պաշտոնյաների համար ամրոցների և մասնավոր կալվածքների:

Պաշտոնյաներին կաշառք չվճարող և արհեստական մենաշնորհներ չպարունակող բիզնեսների, անկախ և արդյունավետ դատական համակարգի ենք արժանի, և մենք ապացուցեցինք, որ մեր ազգը կարող է ընտրել իր ճակատագիրը, 2018 թվականից ի վեր մեր գրանցած նվաճումները արտացոլվում են հեղինակավոր կազմակերպությունների համաթվերում: Հայաստանը հաջողությամբ անցկացրեց երկու արտահերթ խորհրդարանական ընտրություններ»:

Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
09:00 «Թավշյա» տեղահանություն և միլիարդների պետական շնորհ․ ինչպե՞ս է հարստանում «Ռենշինը» հարկատուների հաշվին