Ուղիղ եթեր
Մամուլ Մամուլը՝ տեսանյութով 4 ամիս առաջ - 11:21 23-01-2026

ՔՊ-ն գաղտնի օրենսգիրք է փոխում, նոր վարույթ Գարեգին Բ-ի դեմ. Մամուլ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը Ազգային ժողովում արտահերթ նիստ է հրավիրել՝ առանց հրապարակային պարզաբանման, թե ինչ հարց է բերվում օրակարգ։ «Ժողովուրդ» օրաթերթին պաշտոնապես որևէ մեկը չի մեկնաբանում՝ ինչ օրինագիծ են ներկայացրել արտահերթով և որն է այդ շտապողականության «կենսական» կարևորությունը։

ՔՊ-ի մեր աղբյուրները հայտնում են, որ արտահերթ նիստի առանցքում ընտրությունների ընթացքում դիտորդական մարմինների աշխատանքի հետ կապված օրենսդրական փոփոխությունն է։ Ըստ աղբյուրների՝ ընտրական օրենսգրքի մի հատվածը դեռ անցած տարի հաստատվել է, սակայն առանց այժմ առաջարկվող փոփոխության՝ արդեն ընդունված նորմերով ՀՀ նախագահը չի կարող ստորագրել օրենքը։ Եվ հենց դրա համար էլ իշխանությունը մտադիր է այսօր անել այդ փոփոխությունները՝ ԱԺ-ում անցկացնելով երկու ընթերցում։ Այնուհետև այն արագ կուղարկվի նախագահի ստորագրությանը, որպեսզի հունիսին կայանալիք ընտրությունների ժամանակ օրենքը կիրառելի լինի։


Հրապարակ» օրաթերթը գրում է. Մեր տեղեկություններով՝ իշխանությունները Գարեգին Բ-ի դեմ նոր քրեական վարույթ են նախապատրաստում։ Մեզ պատմեցին, որ Քննչական կոմիտեում մեղադրանք է քննվում` «փողերի լվացման» հոդվածով։ Այդ վարույթի շրջանակներում հարցաքննվել է «Շողակաթ» հեռուստաընկերության տնօրեն Մանյա Ղազարյանը, որը եւս գործով անցնում է։


«Հրապարակ»․ թերթը գրում է ․ Գործադիր եւ օրենսդիր մարմիններում բաժանված միլիոնավոր դրամների պարգեւավճարների լուրից ցնցված հանրությանը, ըստ ամենայնի, երկրորդ ցնցումն է սպասվում: Բանն այն է, որ կառավարությունում բաժանված մի քանի միլիարդ դրամ կազմող պարգեւավճարները միայն 2025 թվականի առաջին կիսամյակի կտրվածքով են տրվել, որն ամրագրված է նաեւ պաշտոնական փաստաթղթերում: Հետեւաբար՝ սպասվում է նաեւ երկրորդ կիսամյակի համար պարգեւատրումը։ Չնայած Փաշինյանն ու որոշ նախարարներ ներկայացնում էին, թե մեկ տարվա կտրվածքով են 7-8, իսկ Փաշինյանը՝ 14 միլիոն դրամ պարգեւավճար ստացել, սակայն հետո Փաշինյանը հայտարարեց. «Պետական որոշման շրջանակում ես ամսական, եթե չեմ սխալվում, 1․5 միլիոն դրամի չափով վարձատրության ավելացում եմ ունեցել», ինչը նշանակում է, որ իր ամսական աշխատավարձն է բարձրացվել: Իսկ 13 թե 14 միլիոնի միանվագ գումարը վերաբերում է մեկ կիսամյակին, եւ ամսական կտրվածքով ոչ թե 1.5, այլ՝ 2 միլիոն 3 հարյուր հազար դրամի ավելացում է ունեցել։ Տեղեկություններ կան, որ առաջիկայում բարձրաստիճան պաշտոնյաները երկրորդ կիսամյակի համար էլ կպարգեւատրվեն։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել