copy image url
Մշակույթ 7 ամիս առաջ - 23:26 19-01-2026

Վանա լճի ջրի նվազումը ի հայտ է բերել հայկական խաչքարեր. դրանց ճակատագիրը Թուրքիայի ձեռքերում է

Վանա լճի ջրի մակարդակի շարունակական նվազումը կրկին ի հայտ է բերել Արևմտյան Հայաստանի հայկական մշակութային ժառանգության նոր շերտեր, սակայն հայկական կողմը դրանց պահպանման համար ոչինչ անել չի կարող։

Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի փոխտնօրեն Րաֆֆի Քորթոշյանը։

Խաչքարերի պահպանության հարցում, ըստ Քորթոշյանի, միջազգային կառույցների միջամտության իրական հնարավորություն գրեթե չկա, և ամեն ինչ կախված է Թուրքիայի ներսում տիրող քաղաքական ու վարչական իրավիճակից։

«Այս վերջին շրջանում մենք տեսնում ենք` նաև Թուրքիայում փոփոխություններ կան, և թուրքական իշխանություններն առաջվանը չեն (70–80-ականների)։ Որոշ հատվածներում իրականացվում են պահպանական աշխատանքներ։ Սակայն հուշարձանների քանակն այնքան մեծ է, որ հնարավոր չէ բոլորն ապահովել պահպանությամբ։ Որևէ միջազգային մարմին չի կարող արդյունավետ ճնշում գործադրել, եթե թուրքական իշխանությունները որոշեն, որ տվյալ հուշարձանները չպետք է պահպանվեն»,– ասաց նա։

Վանա լճի Կտուց կղզին. ինչի՞ մասին է հիշեցնում դեպի հայկական վանք տանող ճանապարհը
Քորթոշյանի համոզմամբ՝ Վանա լճի հատակին դեռ բազմաթիվ խաչքարեր և հուշարձաններ կան։ Նա հիշեցրեց, որ վերջին տարիներին ջրի նահանջի հետ մեկտեղ անընդհատ նոր հուշարձաններ են բացահայտվում՝ վանքեր, գերեզմանոցներ, նույնիսկ ուրարտական ժամանակաշրջանի կառույցներ։ Սակայն դրանց ապագան, նրա խոսքով, խիստ անորոշ է։

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում:

Ֆոտոշարք

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ