copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 07:27 23-12-2023

Վանա լճի մակարդակը շարունակում է արագորեն նվազել

Վանի «Van Yüzüncü Yıl» համալսարանի գրականության ֆակուլտետի աշխարհագրության բաժնի դասախոս, թուրք պրոֆեսոր Ֆարուք Ալաեդդինօղլուն խոսել է Թուրքիայի արևելյան հատվածում գտնվող Վանա լճի հետզհետե նվազող ջրի մակարդակի մասին: Գրում է Ermenihaber-ը։

Նա, նշելով գարնանային ամիսներին որոշակի քանակությամբ լճին հասած անձրևաջրերի մասին, ասել է, որ հյուսիսային կիսագունդն ամռան ամիսներին շատ է տաքանում:

Ապա նաև հավելել, որ այդ պայմաններում անձրևաջրերի նման քանակը լուրջ դեր չի խաղում ջրի մակարդակակի բարձրացման և կամ դրա պահպանման համար:

Չնայած այն սպասելիքներին, թե ամռանը կորսված ջրի մակարդակը կարող է վերականգնվել աշնանային և ձմեռային տեղումների ընթացքում, լճի մակարդակն այս պահին ևս շարունակում է արագորեն նվազել:

Նշենք, որ աշխարհում ամենից շատ սոդա պարունակող Վանա լիճը 2019-2023թթ. տեղի ունեցած կլիմայական փոփոխությունների հետևանքով մեծապես տուժել է, ինչն էլ դրևսորվել է ջրի մակարդակի նվազմամբ:

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը