copy image url
Մշակույթ 1 ժամ առաջ - 22:09 23-08-2026

Լույս է տեսել «Արցախի Տիգրանակերտ. պատմամշակութային կերպարը հետազոտությունների լույսի ներքո» գիրքը

Monument Watch-ը հայտնում է, որ լույս է տեսել «Արցախի Տիգրանակերտ. պատմամշակութային կերպարը հնագիտական հետազոտությունների լույսի ներքո» գիրքը, որն ամփոփում է քաղաքի վերաբերյալ աղբյուրագիտական ողջ տվյալներն ու հնագիտական հետազոտությունները։

Գիրքը հեղինակել են 21 հետազոտողներ Հայաստանից և արտերկրից։

Գիրքը հայերեն լեզվով է, հրատարակվել է ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի հնագիտության և ազգագրության ինստիտուտի կողմից, 360 էջ, 600 նկարազարդում, խմբագիր՝ Համլետ Պետրոսյան, մասնակցությամբ՝ Արմինե Գաբրիելյանի։