Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 4 ամիս առաջ - 10:54 09-01-2026

Արագածոտնի մարզում վթարի ենթարկված գյումրեցի բլոգերը Արթուր Ադամյանն է, ով նաև «Մեր ձևով» շարժման անդամ է

Oragir.News-ի տեղեկություններով՝ երեկ Արագածոտնի մարզում վթարի ենթարկված գյումրեցի բլոգերը Արթուր Ադամյանն է, ով «Մեր ձևով» շարժման անդամ է։

Oragir.News-ը կապ է հաստատել բլոգերի հետ։

«Այս պահին «Գյումրի» բժշկական կենտրոնում եմ, փառք Աստծո՝ ինձ հետ ամեն ինչ լավ է, ամեն ինչ նորմալ է։ Շնորհակալ եմ հետաքրքրվելու և աջակցության համար»,- հայտարարեց Արթուր Ադամյանը։

Հիշեցնենք, որ երեկ Երևան-Գյումրի ճանապարհին` Արագածոտնի մարզում խոշոր վթար է տեղի ունեցել։ Վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։