copy image url
Արտաքին 6 ամիս առաջ - 23:49 06-01-2026

Թուրքիան գազի մատակարարման նոր պայմանագիր է կնքել Ադրբեջանի հետ

Բաքուն և Անկարան պայմանագիր են կնքել, որով Թուրքիան Ադրբեջանից՝ Կասպից ծովի Ապշերոնի հանքավայրից, 33 միլիարդ խորանարդ մետր գազ կստանա:

Այս մասին հայտարարել է Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ալփարսլան Բայրաքթարը։

Anadolu գործակալությունը հաղորդում է, որ պայմանագիրը կնքվել է 15 տարով․ վառելիքի մատակարարումը կսկսվի 2029-ից և կշարունակվի մինչև 2040-ական թվականներ։

Ըստ թուրք նախարարի, մատակարարումները կիրականացվեն Վրաստանի տարածքով՝ Բաքու-Թբիլիսի-Էրզրում խողովակաշարով։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից