copy image url
Ներքին Արտաքին 1 ժամ առաջ - 19:52 05-09-2026

Մոսկվայում հնչել են քրիստոնեական հինգ եկեղեցիների հոգևոր երգերը

Երաժշտասեր հասարակությունն ըմբոշխնեց Հայ Առաքելական, Ռուս Ուղղափառ, Հռոմեակաթոլիկ, լյութերական և բողոքական եկեղեցիների երգչախմբերի կատարմամբ մի շարք հոգևոր երգեր՝ «Ռուսական Ֆիլհարմոնիա» սիմֆոնիկ նվագախմբի նվագակցությամբ։ Հայտնում են Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմից։

Քրիստոնեական հինգ եկեղեցիների մասնակցությամբ հոգևոր երգի փառատոնը, որը կազմակերպվել էր Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի առաջնորդ Տեր Եզրաս արք․ Ներսիսյանի նախաձեռնությամբ, նվիրված էր Ռուսաստանի Դաշնության ժողովուրդների միասնությանը։

Ողջույնի խոսքում Եզրաս սրբազանը նշեց, որ հոգևոր երգերի փառատոնը նաև հոգեշահ աղոթք է՝ կոչված ամրապնդելու Ռուսաստանում ապրող ժողովուրդների համերաշխությունն ու փոխադարձ սերը։