copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 13:20 18-07-2022

Եվրահանձնաժողովի ղեկավարը Ադրբեջանի նախագահի հետ կքննարկի կասպյան գազի ԵՄ մատակարարման հարցը

Եվրահանձնաժողովի (ԵՀ) ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը և ԵՄ էներգետիկայի հարցերով հանձնակատար Քադրի Սիմսոնը երկուշաբթի կայցելեն Բաքու՝ Ռուսաստանը շրջանցելով Եվրոպա կասպիական գազ մատակարարելու շուրջ Ադրբեջանի ղեկավարության հետ բանակցելու համար։

ԵՀ նախագահ ֆոն դեր Լյայենը և եվրահանձնակատար Սիմսոնը Բաքվում կհանդիպեն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, որից հետո հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով։ Սիմսոնը կմասնակցի ԵՄ-ի և Ադրբեջանի միջև էներգետիկ երկխոսությանը, որի պատվիրակությունը կգլխավորի էներգետիկայի նախարար Փարվիզ Շահբազովը։

«ԵՄ-ն և Ադրբեջանը բանակցում են նոր համապարփակ համաձայնագրի շուրջ, որը կընդլայնի համագործակցությունը մի շարք ոլորտներում, ներառյալ տնտեսության դիվերսիֆիկացիան, ներդրումները, առևտուրը և քաղաքացիական հասարակության ներուժի լիարժեք օգտագործումը»,- նշել է ԵՀ-ն։

ԵՄ-ն Ադրբեջանի հիմնական առևտրային գործընկերն է։ Նրա մասնաբաժինը կազմում է այս երկրի ընդհանուր արտաքին առևտրաշրջանառության մոտ 36․7%-ը։ ԵՄ-ին բաժին է ընկնում Ադրբեջանի արտահանման (հիմնականում էներգետիկայի) 51%-ը։ Ադրբեջան ներմուծվող ապրանքների 16%-ը բաժին է ընկնում ԵՄ-ին։

ԵՄ-ի և Ադրբեջանի միջև առևտրային հարաբերությունները հիմնված են 1999 թվականից գործող Գործընկերության և համագործակցության համաձայնագրի վրա։ 2017 թվականից բանակցություններ են ընթանում նոր համապարփակ համաձայնագրի շուրջ։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից