copy image url
Ներքին 6 ամիս առաջ - 12:18 06-01-2026

Վերաբացվել է Հուրգադա-Երևան չեղարկված չվերթների գործը․ մեղադրանք՝ 7 տուրօպերատորի տնօրենի

Գլխավոր դատախազությունը վերաբացել է Հուրգադա-Երևան՝ 7 տարի առաջ չեղարկված ու մեծ աղմուկ բարձրացրած թռիչքների քրեական գործը։ Իրավապահները հակամրցակցային գործունեության համար մեղադրանք են առաջադրել տուրիստական միանգամից 7 ընկերության տնօրենների, նյութերն ուղարկվել են դատարան։ Այս մասին գրում է «Ազատությունը»:

Հայաստանից ավելի քան 130 քաղաքացի 2019-ի ամռանը ծովափնյա հանգստի էր մեկնել Հուրգադա, ու հանգստից հետո հայաստանցի զբոսաշրջիկները պարզել էին՝ վերադառնալ չեն կարող, քանի որ տուրօպերատորը՝ «Էյ Ընդ Ար տուր»-ը, չի վճարել ավիափոխադրողին։

Ի վերջո, նրանց հաջողվեց ժամանել Երևան, այն ժամանակ պետական բյուջեից կառավարությունն ավելի քան 50 միլիոն դրամ տրամադրեց՝ առանձին չարտերային թռիչքներ կազմակերպելու համար։

Իսկ քրեական գործը, որ սկզբում հարուցվել էր «Էյ Ընդ Ար տուր»-ի տնօրենի դեմ՝ առանձնապես խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով խոշոր չափերի գույքային վնաս պատճառելու հոդվածով, 2024-ին դադարեցվել էր վաղեմության ժամկետն անցնելու ու մեղսագրվող արարքը կատարած չլինելու հիմքերով։

Այս գործով տուժող էին ճանաչվել Կառավարությունը, զբոսաշրջիկներ ու առանձին տուրիստական ընկերություններ, որոնք վաճառել էին տուրօպերատորի փաթեթները։

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
19:48 Լուսակունք գյուղում բնակելի տանը կից խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել