Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 5 ամիս առաջ - 15:29 05-01-2026

Ֆիլիպինները կոչ են արել ԱՄՆ-ին վերականգնել խաղաղությունն ու կարգուկանոնը Վենեսուելայում

Ֆիլիպինները կոչ են արել ԱՄՆ-ին պահպանել միջազգային իրավունքը՝ հակամարտության էսկալացիան կանխելու և Վենեսուելայում խաղաղությունն ու կարգուկանոնը վերականգնելու համար։ Այս մասին ասված է Ֆիլիպինների ԱԳՆ հաղորդագրության մեջ՝ կապված ամերիկյան ռազմական գործողության և Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի ձերբակալության հետ։

«Ֆիլիպինները մտահոգությամբ հետևում են Վենեսուելայում իրադարձությունների զարգացմանը և դրանց հետևանքներին տարածաշրջանի խաղաղության ու կայունության, ինչպես նաև կանոնների վրա հիմնված միջազգային կարգի համար։ Ընդունելով հանդերձ Ամերիկայի Միացյալ Նահանգների սկզբնական նկատառումները անվտանգության ապահովման հարցում՝ Ֆիլիպինները ուշադրություն են հրավիրում միջազգային իրավունքի համապատասխան սկզբունքներին, ներառյալ պետությունների անկախությունը և ինքնիշխան հավասարությունը, վեճերի խաղաղ կարգավորումը, ուժի կիրառման կամ դրա սպառնալիքի արգելքը և ինքնիշխան պետությունների ներքին գործերին չմիջամտությունը։ Ֆիլիպինները կոչ են անում ներգրավված կողմերին հարգել միջազգային իրավունքը, ներառյալ ՄԱԿ-ի կանոնադրությունը, ցուցաբերել զսպվածություն՝ հակամարտության էսկալացիան կանխելու, Վենեսուելայում խաղաղությունն ու կարգուկանոնը վերականգնելու և բոլոր մարդկանց, այդ թվում՝ Վենեսուելայում և հարևան երկրներում բնակվող ֆիլիպինցիների անվտանգությանն ու բարեկեցությանը նպաստելու համար»,- ասված է հաղորդագրության մեջ։

Հունվարի 3-ին Վենեսուելայի արտաքին գործերի նախարար Իվան Հիլ Պինտոն հայտարարել է, որ ԱՄՆ-ը հարձակվել է Կարակասի քաղաքացիական և ռազմական օբյեկտների վրա։ Նա Վաշինգտոնի գործողություններն անվանել է ռազմական ագրեսիա։ Հանրապետությունում մտցվել է արտակարգ դրություն։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հաստատել է Վենեսուելային հարվածներ հասցնելու փաստը։ Մադուրոն և նրա տիկինը գերեվարվել և դուրս են բերվել երկրից։ Սպիտակ տան ղեկավարը նաև հայտարարել է, որ ԱՄՆ-ը մտադիր է Վենեսուելան վերցնել ժամանակավոր կառավարման տակ։ Հանրապետության Գերագույն դատարանը գործադիր փոխնախագահ Դելսի Ռոդրիգեսին նշանակել է պետության ղեկավարի պաշտոնակատար։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
09:34 Արմավիրի մարզպետը ՔՊ շրջանակներում հայտարարել է, որ Նորապատում «Ուժեղ Հայաստան»-ը ձայն չի հավաքելու. Yerevan.Today
19:39 Մահացել է Ժակ Շիրակի այրին
20:35 Որպես ՀՀ քաղաքացի՝ հունիսի 7-ին պարտավոր եմ մասնակցել ընտրությանը. Հենրիխ Մխիթարյան
18:07 ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը արտակարգ նիստ կգումարի Ուկրաինայի խնդրանքով