Մամուլ Մամուլը՝ տեսանյութով 6 ամիս առաջ - 11:07 25-12-2025

«Շողակաթը» կփակվի, Արցախի թեմի առաջնորդը կռվի թեժ պահին փախել է․ Մամուլ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը իր 2021–2026թթ. նախընտրական ծրագրում հստակ թվային պարտավորություններ է սահմանել կենսաթոշակների մասով։ Մասնավորապես «Նվազագույն կենսաթոշակի չափը 26 500 դրամից դարձնել առնվազն 37 000 դրամ, իսկ կենսաթոշակի միջին չափը 43 500 դրամից՝ առնվազն 61 000 դրամ»:

Այս հաշվարկը նշանակում է, որ միջին կենսաթոշակը պետք է աճեր տարեկան մոտ 6.3%, իսկ նվազագույն կենսաթոշակը՝ տարեկան շուրջ 7%՝ հինգ տարվա ընթացքում»։
-
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Իշխանությունը այսօր Կառավարության օրակարգում ընդգրկված նախագծերից մեկի միջոցով կլուծարի «Հոգեւոր-մշակութային հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ-ն, որը 2011 թվականի հունվարից հեռարձակում է «Շողակաթ» տեսալսողական ծրագիրը։

Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկանում է Կառավարության պաշտոնական կայքից»։
-
«Հրապարակ» թերթը գրում է․ «Արցախցիների եւ ոչ միայն նրանց համար, անհասկանալի է մնում՝ ինչպես կարող էր Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը համագործակցել Արցախը հանձնած Նիկոլ Փաշինյանի հետ։

Մենք գրել էինք, որ նրան սպառնացել են զրկել ծառայողական բնակարանից, որը տրամադրել են որպես ԶՈՒ հոգեւոր առաջնորդ` ՀՀ ՊՆ-ից։ Շատերին այս վարկածն անհավանական է թվում՝ մի՞թե կարելի է մեկ բնակարանի համար նման դավաճանության գնալ։

Պատմում են, որ միայն բնակարանը չէ հարցը, այլ Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել, նրան ճանաչողները պատմում են, որ նա երբեք քաջությամբ աչքի չի ընկել։ Օրինակ` 1989-1994 թթ․, երբ եղել է Ամարասի վանահայրը, կռվի թեժ պահերին ժողովրդին թողել փախել է»։
-
Հրապարակ» թերթը գրում է․ «Չնայած ՔՊ-ում որոշ խմբեր տեւական ժամանակ կատաղի պայքար էին մղում Անդրանիկ Քոչարյանի դեմ, սակայն նախօրեին ՔՊ վարչությունը գրանցել է նրա թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում:

ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագահը նախընտրական ցուցակում ընդգրկվելու հայտը ներկայացրել է անկուսակցականի կարգավիճակում եւ պետք է մեկուկես միլիոն դրամ վճարի «օբշակին»:
Նրան երաշխավորել է ԱԺ ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը` անկուսակցականների դեպքում երաշխավորությունը պարտադիր պայման է, իշխող ուժի սահմանած կանոնների համաձայն»։

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում

Ձեզ գուցե հետաքրքրի