Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 4 տարի առաջ - 19:12 25-03-2022

Արցախի թեմի առաջնորդը գոտեպնդիչ խոսքով դիմել է արցախահայությանը

«Արթո՛ւն եղեք, հսկեցե՛ք, քանի որ ձեր ոսոխը՝ Սատանան, մռնչում է առյուծի պես, շրջում և փնտրում է, թէ ո՛ւմ կուլ տա: Դիմադրեցե՛ք նրան՝ հաստատուն լինելով հավատի մեջ.»

Ա Պետրոս 5.8:

Սիրելի արցախցինե՛ր,

Աստվածաշնչյան այս խոսքը միշտ պիտի զնգա մեր ականջներում, որովհետև քրիստոնյան, առավել ևս հայ քրիստոնյան, ո՛չ մարմնավոր և ո՛չ էլ հոգևոր առումով թմրելու, սթափությունը կորցնելու իրավունք չունի:

Պետրոս առաքյալն իր այս խոսքում հորդորում է նախ արթուն մնալ մտքի և հոգու մեջ՝ պաշտպանվելու տեսանելի և անտեսանելի հակառակորդներից: Աստվածաշնչյան այս ճշմարտությունը միշտ առաջնորդել է մեր նախնյաց, և այսօր էլ այն պիտի ուղղորդի մեզ` չթուլացնելու նախ հոգևոր, ապա նաև ֆիզիկական զգոնությունը։ Այն այսօր առավել պատշաճ է առօրյա մեր կյանքին. ապրելով նենգ թշնամիների հարևանությամբ՝ զգոնությունը թուլացնելու, թմրելու ու ննջելու իրավունք պարզապես չունենք, այլապես կշարունակենք կորուստներ ունենալ: Այսօր էլ թշնամին փորձում Է մեզ ընկճել զանազան ճանապարհներով՝ ինֆորմացիոն պատերազմով, արհեստական հումանիտար ճգնաժամ առաջացնելով և միայն իրեն բնորոշ այլ ստոր միջոցներով: Հետևաբար Պետրոս առաքյալի հորդորը, որն այսօր արդիական է բազմապատիկ չափով, և հնչում է այսպես. «Արթո՛ւն կացեք և պատրա՛ստ եղեք, որովհետև չգիտեք, թե թշնամին, որ ժամին կգա»:

Այո, դժվար է անվրդով ապրել նման պայմաններում, բայց մի՞թե նորություն է մեզ համար թշնամու այս վարքագիծը, մի՞թե առաջին անգամն է, որ ուզում են Արցախը թողնել առանց հայի։ Պատմությունը լի է նման դրվագներով, բայց ճշմարտությունն այն է, որ մինչև այսօր մենք դեռևս ապրում ենք մեր երկրում։

Մեզ չպետք է ընկճի կենցաղային որևէ դժվարություն և որևէ անորոշություն, որովհետև, եթե մեր Նահատակները չվարանեցին իրենց կյանքը տալ Արցախի համար, ապա մենք էլ չպետք է վարանենք հանուն Արցախի որևէ այլ դժվարություն պատվով կրել։

Թշնամու քայլերը մեծապես կախված են մեր բռնած դիրքից ու զգոնության մակարդակից, և մենք մեր միասնականությամբ ու մեր գոտիները ամուր կապած պետք է ստիպենք հարգել մեզ ու մեր ազատությունը։ Մենք խնդիր ունենք միախմբվելու, պետք է հասկանանք, որ հայրենիքի և պետության շահը պետք է գերազանցի մեր անձնական շահին, վեր դասվի մեր բոլոր կենցաղային առօրեական և անձնական մղումներից ու դառնա գերակա բոլորիս կյանքում։ Այն անձինք, որոնք այսօր ունեն լծակներ կանգնելու Հայոց զինվորի և Հայոց պետականության կողքին, պետք է վարկյան իսկ չվարանեն և անցնեն գործի: Քանզի այս պատերազմը որպես կրակ բռնկվում է տնից տուն և չի խղճում ոչ մեկին:

Եթե մենք իսկապես սիրենք մեր երկիրը, հաս և հավատարիմ լինենք նրան, հավատացեք, Աստված ավելիով կվարձատրի մեզ։

Թո՛ղ Աստված զորացնի մեզ ու մեր հայրենյաց բոլոր պաշտպաններին` չընկճվելու, ամուր կանգնելու, հավատով առաջնորդվելու և զգոնությունը չկորցնելու։

Թո՛ղ Աստված պահի և պահպանի Արցախ աշխարհը:

Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
09:00 «Թավշյա» տեղահանություն և միլիարդների պետական շնորհ․ ինչպե՞ս է հարստանում «Ռենշինը» հարկատուների հաշվին
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ