copy image url
Ներքին 8 ամիս առաջ - 18:30 16-12-2025

ԵՊՀ-ն հո վարչապետին կից կառույց չէ. ՔՊ-ական ռեկտորը Փաշինյանի դե՞մ է դուրս եկել

Oragir.News-ի «Խորագիր» հաղորդաշարի մայիսի 16-ի թողարկմանը անդրադարձ էր կատարվել ԵՊՀ ՔՊ-ական ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանի՝ Երևանի պետական համալսարանի հիմնադրման 106-ամյակի կապակցությամբ հղած շնորհավորական ուղերձին։

Ռեկտորը բարձր էր գնահատել համալսարանի դերակատարումը հայ ժողովրդի կյանքում՝ ընդգծելով, որ մայր բուհը շարունակում է մնալ կրթության արժևորման, գիտության նկատմամբ վստահության և գիտելիքի ստեղծման, պահպանման ու փոխանցման ամենակարևոր հարթակը մեր երկրում։

Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը հաղորդման ընթացքում այս ուղերձը որակել էր որպես անբարոյականություն՝ ընդգծելով, որ այն հղվել է մի իշխանության ներկայացուցչի կողմից, որը պատրաստվում է փակել ԵՊՀ-ն, այն տեղափոխել Ակադեմիական քաղաք։ Այս թեմայով քննադատությունը ամիսներ շարունակ հնչեցվել է։ Այս պնդումները վրդովեցրել են ՔՊ-ական ռեկտորին, ով իր մամուլի խոսնակի միջոցով Oragir.News-ին ներկայացրել է հերքման պահանջ՝ շեշտելով, թե իբր ԵՊՀ փակելու վերաբերյալ որևէ որոշման կամ տեղեկատվության մասին խոսք լինել չի կարող։

Oragir.News-ի գլխավոր խմբագրի դեմ այսօր կայացած հերթական դատական նիստի ընթացքում ԵՊՀ ներկայացուցիչ Էդգար Բադեմյանը, պատասխանելով լրատվամիջոցի ներկայացրած դիտարկումներին, անդրադարձել է նաև այն փաստին, որ նախորդ տարվա ապրիլին ՔՊ-ի քաղաքական դպրոցում ունեցած ելույթի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանի պետական համալսարանն անվանել էր «փախստականների ճամբար»

Այդ ելույթի ընթացքում վարչապետը հեգնական ձևով նշել էր, որ, ի տարբերություն իրեն, շատերը համալսարանը սրբություն են համարում, սակայն իրենց դիպլոմները նախընտրում են ստանալ համալսարանի պատերից դուրս։

Նշենք, որ ԵՊՀ-ն ավելի քան 10 օր չէր արձագանքել վարչապետի այս հայտարարությանը, իսկ երբ Oragir.News-ը բուհի մամուլի խոսնակ Քնար Միսակյանից հետաքրքրվել էր չարձագանքելու պատճառների մասին, վերջինս խուսափել էր մեր հարցերին պատասխանելուց։

Այս համատեքստում Էդգար Բադեմյանը դատական նիստի ժամանակ առարկեց՝ հայտարարելով. «ԵՊՀ–ն հո վարչապետին կից կառույց չի, և վարչապետը չի որոշում բուհի ապագան։ Այդ հարցերը վերապահված են հոգաբարձուների խորհրդին»։ Նա նաև նշեց, որ վարչապետի որևէ հայտարարություն չի կարող դիտարկվել որպես Երևանի պետական համալսարանի փակման որոշում։

Oragir.News-ը ներկայացրել է նաև մի շարք լրատվական աղբյուրներից ստացված հրապարակումներ ակադեմիական քաղաքի վերաբերյալ, որտեղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մի քանի անգամ հայտարարել է, որ այլ վայրերում բուհեր չեն լինելու, և բոլոր բուհերը պետք է տեղակայվեն ակադեմիական քաղաքում։

«Խորագիր» հաղորդման ընթացքում Գևորգ Էմին-Տերյանը ընդգծել էր, որ այդ հայտարարությունների մեկնաբանությունը կրում է վերլուծական, լրատվական և հասարակագիտական բնույթ, ինչը բնական է այն հաղորդումների համար, որոնք չեն սահմանափակվում միայն փաստերի պարզ արձանագրմամբ։ Մինչդեռ ԵՊՀ ներկայացուցիչ Էդգար Բադեմյանը դատական նիստի ընթացքում նշել է, որ, իր կարծիքով, «լրագրողը իրավունք չունի կարծիք արտահայտելու»։

Նշենք, որ դատական պրոցեսը ներկայումս գտնվում է նախնական դատական նիստի փուլում, որի ընթացքում կողմերը ներկայացնում են իրենց դիրքորոշումները, ապացույցները, ինչպես նաև կատարվում է ապացուցողական բեռի բաշխումը։

Ամենից շատ դիտված

21:25 Ամեն նոր պաշտոնի հետ նոր կին է ունենում. Տեր Վրթանեսը` Ալեն Սիմոնյանի մասին
12:53 Ես վերադարձրի ՀՀ անձնագիրս, այլևս երբեք Հայաստան չեմ գա. Նորատ Տեր-Գրիգորյանց
21:55 3 գյուղ` 1 տրանսպորտի հույսին․ մարդիկ ոտքի վրա ու ճզմված են հասնում տուն
13:18 Այն, ինչ Թալեաթին չհաջողվեց լիովին իրականացնել, ավարտին կհասցնի Հայաստանի կառավարությունը
13:38 ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետին «Հայոց պատմություն» առարկան պետք չէ. տիրադավը հրահանգել է, դեկանը՝ գրել զեկուցագիրը, ռեկտորը՝ հաստատել. 168.am
13:29 Պարուհի Սոնա Եսայանն ու հումորիստ Գրիգ Գևորգյանը սպասում են իրենց առաջնեկին
17:22 Երգչուհի Լոբոդան կադրեր է հրապարակել Ալեն Սիմոնյանի հարսանեկան արարողությունից
18:38 Հանդիսատեսը 30 րոպե պինդ գրկել էր ինձ. Սիրուշոյի անդրադարձը Coca-Cola Fest 2026-ի ելույթին
23:03 Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի ողբերգական վթարից տուժած ընտանիքը դեռ ապաքինվում է․ երեխաներից մեկին վերջերս վիրահատել են
14:10 Հայկոյի մեղեդին, Դիլիջանի ջերմությունն ու աստղային կազմը․ էկրան է բարձրացել «Մի գդալ սեր» ֆիլմը