Oragir.News-ի «
Օրակարգ» հաղորդաշարի հյուրը ՈՄԱ ռազմահայրենասիրական կազմակերպության նախագահ Վովա Վարտանովն է։
Հարցազրույցի շրջանակներում Վովա Վարտանովի հետ զրուցել ենք Հայաստանի զինված ուժերում տիրող իրավիճակի, մարտունակության վերականգնման ուղղությամբ կատարվող աշխատանքների, առկա թերացումների, պարտադիր զինվորական ծառայության ժամկետը կրճատելու շարժառիթների, դրա հետևանքների, Հայաստանի դեմ նոր հարձակման հավանականության, բանակում խաղաղ պայմաններում մահվան դեպքերի աճի, դրա իրական պատճառների, ինչպես նաև օրակարգային մի շարք այլ հարցերի վերաբերյալ։
Վովա Վարտանովը կարծում է, որ Հայաստանում «պրոֆեսիոնալ» բանակ ստեղծողները մեզ իրականում էշի տեղ են դնում։
«Նախ ասեմ, որ ես շատ վատ եմ վերաբերվում մեզ էշի տեղ դնելուն: Հաճախ մեզ էշի տեղ դնում են այն մարդիկ, ում էշի տեղ են դրել ասենք մեծամեծերը՝ համաշխարհային մեծամեծերը։ Ասենք Ամերիկայի Միացյալ Նահանգները, երբ որ 91 թվականին հաղթող դուրս եկան Սառը պատերազմում, իրենք սաղ աշխարհին էշի տեղ դրեցին, ասեցին՝ ձեզ պրոֆեսիոնալ բանակ է պետք՝ տեռորիզմի դեմ պայքարելու: Իրականում բոլորին դրեցին էշի տեղ: Կոպիտ եմ ասում, բայց հենց էշ են, ով որ էդ կուտը կերավ։ Էդ կուտը չկերան մի քանի պետություն:
Օրինակ՝ Ռուսաստանը կերավ ու դրա պատճառով մի երկու հատ սիլա կերավ ասենք կիսաչմո Ուկրաինայից՝ 22 թվականի աշնանը և 23 թվականին, լուրջ սիլեք կերավ էլի, հիմա նոր խելքի է եկել, Հյուսիսյան Կորեա, Իրան ու տենց մի քանի պետություն կա, որ այդ էշացման պրոցեդուրային չենթարկվեցին։ Հիմա այդ էշացման պրոցեդուրան լիքը երկրներ դադարել են, մեր մոտ՝ ցավալի է՝ ոչ»,- ասաց նա՝ ուշադրություն հրավիրելով այն բանին, որ պրոֆեսիոնալ կարող են համարվել այն բանակները, որոնց զինծառողներն անդադար մարզվում են՝ անկախ այն բանից՝ վերջիններս կլինեն ժամկետայի՞ն, թե՞ պայմանագրային։
Պատասխանելով հարցին՝ ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկվեն, որ խաղաղ պայմաններում զինվորների մահվան դեպքերը բացառվեն՝ Վարտանովը պատասխանեց, որ զինվորը պետք է ազատ ժամանակ առհասարակ չունենա։ «Ազատ ժամանակ պիտի զինվորը չունենա։ Երբ որ ինքը դիրքերից դուրս ա, ինքը պիտի մշտապես մարզվի։ Երբ որ ինքը դիրքերում է, ինքը մշտապես պիտի բարելավի իր անվտանգության ասենք միտված ինժեներական կառույցները՝ իր շուրջ։ Մշտապես պիտի դրանով զբաղված լինի, մեկ-մեկ էլ զորախաղեր, նույնիսկ դիրքերում գտնված, տագնապով բարձրանալ, արագ տեղերը զբաղեցնել, օգնության գնալ այս մի ուղղության, այն մյուս ուղղություն։ Կարճ ասած՝ մշտական մարտական աշխատանքը բերում է դրան, որ փորձանքները չեն պատահում»,- ասաց նա՝ հավելելով, որ զինվորը օրը 26 ժամ պիտի պարապի։
Առավել մանրամասն՝ հարցազրույցում․