copy image url
Ներքին 8 ամիս առաջ - 23:24 08-12-2025

Կողմնակալ է․ պաշտպանները բացարկ են հայտնել Արսեն Ղուկասյանի գործով դատախազին

Պաշտպանական կողմն այսօր բացարկ է հայտնել անհետ կորած զինծառայող Սարգիս Ղուկասյանի հորեղբոր` Արսեն Ղուկասյանի գործով դատախազ Վազգեն Ռուստամյանին։

Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին հայտնեց պաշտպան Տաթևիկ Սողոյանը։

Նրա խոսքով՝ բացարկի համար մի քանի հիմք է ներկայացվել․ առաջինն այն է, որ գործն ամբողջությամբ քննված չի եղել։ Նախևառաջ, երբ պաշտպանները հանցագործության մասին հաղորդում են ներկայացրել, դատախազը մերժել է վարույթ նախաձեռնել, որից հետո պաշտպանական կողմը բողոք է ներկայացրել, որն էլ բավարարվել է։

Խոսքը վերաբերում է սեպտեմբերի 29-ին պաշտպանության նախարարության մոտ տեղի ունեցած միջադեպին, երբ անհետ կորած զինծառայողների հարազատների և ռազմական ոստիկանության ծառայողների միջև քաշքշուկ տեղի ունեցավ։

«Բողոքարկման արդյունքում մենք հիմա ունենք նոր քրեական գործ՝ մի խումբ պաշտոնատար անձանց կողմից ենթադրաբար իրենց դիրքը չարաշահելու հետ կապված։ Այսինքն՝ սա այն է, ինչ մենք ասում էինք՝ իրականում պրովոկացիան եղել է ռազմական ոստիկանների կողմից, իսկ դատախազը չէր ցանկացել նախաձեռնել վարույթը»,- բացատրեց Սողոյանը՝ շեշտելով, որ դատախազը կողմնակալ դիրքորոշում է ցուցաբերել։

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
20:18 Ուկրաինան պատրաստ է երեք օր չհարվածել Մոսկվային․ Զելենսկի
20:01 Բալե՞տ, թե՞ տանիքի համերգ. ով է կրճատել «Ռոմեո և Ջուլիետ»-ի բալետը հանուն Էրիկի համերգի
20:46 Ժողովրդավարության մասին գրքի շնորհանդեսին ԶԼՄ–ների մուտքը արգելված էր

Ձեզ գուցե հետաքրքրի