copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 15:00 14-04-2023

Պաշտոնական Բաքուն հայտնել է, որ Փաշինյանի առաջարկը պարունակում է «մի շարք կողմնակալ կետեր»

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Այխան Հաջըզադեն արձագանքել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարություններին՝ դրանք որակելով «անհիմն և անընդունելի»։ Այս մասին տեղեկացնում է Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի ծառայությունը։

Հաջըզադեն անդրադառնալով Փաշինյանի այն հայտարարությանը, որ Հայաստանը պատրաստ է 1991 թվականի սահմանային գիծն օգտագործել որպես սահմանազատման հիմք՝ նշել է, որ այդ գաղափարի կրկնությունը պարունակում է «մի շարք կողմնակալ կետեր»։ Նա պնդել է, թե, իբր Հայաստանի կողմից 1990 թվականին «օկուպացվել են Քյարքի (Տիգրանաշեն-խմբ), Բաղանիս և Այրում գյուղերը»։

Ադրբեջանցի պաշտոնյայի խոսքով՝ «Հայաստանը դեռևս դուրս չի բերել իր զինված ուժերն Ադրբեջանի տարածքից և շարունակում է օկուպացիայի տակ պահել ադրբեջանական 8 գյուղ»։ «Վարչապետը նախ պետք է հստակեցնի, թե ինչ նկատի ունի, երբ ասում է 1991 թվականի սահմաններ»,- ասել է նա։

Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը հայտնել է, որ «Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ Հայաստանի շարունակական հավակնությունները և իր զինված ուժերի դուրսբերման գործընթացի ձախողումը» վկայում են այն մասին, որ հայկական կողմը «լրջորեն խախտում է Պրահայի և Սոչիի պայմանավորվածությունները, ինչպես նաև շահագրգռված չէ խաղաղության գործընթացի նկատմամբ»։

Վերջինս նշել է, որ հայկական կողմը «սադրանքներին ու անօրինական գործողություններին վերջ տալու նպատակով» Լաչինի միջանցքի սկզբնամասում սահմանային անցակետ ստեղծելու Բաքվի առաջարկին դրական պատասխան տալու փոխարեն, «շարունակում է խեղաթյուրել Արդարադատության միջազգային դատարանի կայացրած որոշումը»։ Նրա խոսքով՝ «Լաչինի ճանապարհին տեղի ունեցող ակցիաների կազմակերպված լինելու վերաբերյալ պնդումը դատարանի կողմից մերժվել է, իսկ ճանապարհի շրջափակման վերաբերյալ պնդումներն անհիմն են»։

Հաջիզադեն նաև պահանջել է, որ «հայկական կողմը վերադառնա խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցություններին, բացի տարածաշրջանային հաղորդակցությունները, կատարի եռակողմ հայտարարությունից բխող իր պարտավորությունները, ինչպես նաև զերծ մնա Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության դեմ ուղղված քայլերից»։

Հիշեցնենք, ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Oragir.News-ը, Նիկոլ Փաշինյանը նախօրեին տեղի ունեցած կառավարության նիստում, անդրադառնալով ապրիլի 11-ին Ադրբեջանի կողմից Տեղ գյուղում իրականացված սադրանքին, մեղադրել էր վերջինիս 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում և հոկտեմբերի 31-ին՝ Սոչիում ձեռք բերված պայմանավորվածությունները խախտելու համար, ինչպես նաև պատրաստակամություն հայտնել հայկական ուժերը տեղափոխել 1991 թվականի սահմանային գծի վրա։





Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին