copy image url
Ներքին 9 ամիս առաջ - 15:22 06-12-2025

Որպես Քրիստոսի Եկեղեցու զինվորներ՝ ամուր կանգնած ենք մեր հոգևոր սահմաններին․ Մայր Աթոռ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում սպասավորող քահանաները հայտարարություն են տարածել, որում մասնավորապես ասվում է.

«Մենք՝ Մայր Աթոռի եկեղեցական տարբեր կառույցներում ծառայող քահանաներս, վերահաստատում ենք մեր ուխտն առ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը և անվերապահ հավատարմությունը նրա ազգընտիր գահակալին՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսին։

Որպես Քրիստոսի Եկեղեցու զինվորներ՝ ամուր կանգնած ենք մեր հոգևոր սահմաններին և պաշտպանն ենք Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու դարավոր ավանդության, ուղղափառ դավանանքի, առաքելաշավիղ վարդապետության, նվիրապետական կարգի ու կանոնների։ Թույլ չենք տալու որևէ արտաքին ուժի կողմից Եկեղեցու ինքնավարության և ինքնիշխանության դեմ ուղղված ցանկացած գործողություն, որը նպատակ ունի պառակտել Եկեղեցու հոգևոր միաբանությունը, նպաստել հերձվածողության առաջացմանը և նսեմացնել Եկեղեցու հեղինակությունը։

Եղբայրաբար հորդորում և կոչ ենք անում բոլոր եկեղեցականներին չտրվել գայթակղությունների ու սադրանքների, գործել բացառաբար Եկեղեցու միասնականության և կանոնների պահպանության դիրքերից՝ հանուն բարեպաշտ մեր ժողովրդի հոգևոր կյանքի զորացման և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի պայծառության»։

Արժ․ Տ․ Մինաս ավ․ քհն․ Մարտիրոսյան
Արժ. Տ․ Խորեն ավ․ քհն. Կիրակոսյան
Արժ. Տ. Ղևոնդ ավ. քհն. Մայիլյան
Արժ. Տ. Պարույր ավ․ քհն. Ավետիսյան
Արժ. Տ. Վահրամ ավ․ քհն. Մելիքյան
Արժ. Տ. Ադամ ավ․ քհն. Մակարյան
Արժ․ Տ․ Եսայի քհն․ Արթենյան
Արժ. Տ. Սիփան քհն. Գրիգորյան
Արժ. Տ. Հովել քհն. Գամաղելյան
Արժ. Տ. Արարատ քհն. Պողոսյան
Արժ. Տ. Համբարձում քհն. Դանիելյան
Արժ. Տ. Մարկոս քհն. Մանգասարյան
Արժ․ Տ․ Արսեն քհն․ Միրզոյան
Արժ. Տ. Սևակ քհն. Սարիբեկյան
Արժ. Տ. Անդրանիկ քհն. Սարգսյան
Արժ. Տ. Հայասա քհն. Ղարագյոզյան
Արժ․ Տ․ Մովսես քհն․ Սահակյան
Արժ․Տ․ Կոմիտաս քհն․ Ղևոնդյան

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
23:43 «Առավոտը» հրապարակել է Կոռնիձորի վարչական ղեկավար Սուրեն Ամարյանի հետ զրույցի ձայնագրությունը
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
23:55 Զելենսկին աջակցել է եռակողմ բանակցությունների վերաբերյալ ԱՄՆ-ի առաջարկին
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
12:53 Ես վերադարձրի ՀՀ անձնագիրս, այլևս երբեք Հայաստան չեմ գա. Նորատ Տեր-Գրիգորյանց
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ
19:48 Ուիթքոֆի և Քուշների հետ բանակցությունների 2 փուլերն ավարտվեցին․ սկսվում է 3-րդը․ Զելենսկի