Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 6 ամիս առաջ - 21:20 05-12-2025

Արշակ Սրբազանի կալանքի որոշման դեմ բողոք դեռ չի ներկայացվել

Մայր աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը կալանքի որոշումից հետո տեղափոխվել է «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ (այս ՔԿՀ-ն ԱԱԾ–ի շենքում է. խմբ.)։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց նրա փաստաբան Արսեն Բաբայանը։

Փաստաբանը նշեց, որ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի որոշումը դեռ չեն բողոքարկել, քանի որ առայժմ չեն ստացել փաստաթղթերը։

Հիշեցնենք` տևական ժամանակ է` ՀՀ իշխանությունը արշավ է սկսել եկեղեցու ու հատկապես կաթողիկոսի դեմ։ Ճաղերի հետևում են «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ սրբազանը։

Այսօր` դեկտեմբերի 5-ին, 2 ասմով կալանավորվեց նաև Մայր աթոռի դիվանապետ Արշակ Սրբազանը։ Կալանքի որոշումը կայացրեց Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Մասիս Մելքոնյանը։

Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
09:00 «Թավշյա» տեղահանություն և միլիարդների պետական շնորհ․ ինչպե՞ս է հարստանում «Ռենշինը» հարկատուների հաշվին