copy image url
Ներքին 7 ամիս առաջ - 18:20 05-12-2025

Կասկադի մշակութային հանգույցի նախագծի իրականացման գործընթացը մեկնարկում է․ Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Սիրելի երևանցիներ,
Մոտ մեկ տարի առաջ մենք մեկնարկեցինք
«Կասկադ» համալիրի անավարտ հատվածի վերակառուցման գործընթացը։

Այդ ժամանակ շատերը անկեղծորեն կասկածում էին, որ Կասկադի գործընթացը երբևէ հնարավոր կլինի հասցնել վերջնակետին։

Այսօր մենք իրականացնում ենք մի ծրագիր, որը տասնամյակներով փակուղու մեջ էր։

Կասկադի գործընթացի մեկնարկը փաստացի փաստում է, որ պետությունը, համայնքը և մասնավոր հատվածը կարող են գործել որպես մեկ ամբողջություն՝ երկարաժամկետ արդյունքի համար։

Գրեթե մեկ տարի անց մենք առաջին անգամ կանգնած ենք մի կետի առաջ, որտեղ կարող ենք պաշտոնապես հայտարարել՝ Կասկադի մշակութային հանգույցի նախագծի իրականացման գործընթացը մեկնարկում է։

Շնորհակալություն եմ հայտնում Կառավարության մեր գործընկերներին, հատկապես ԿԳՄՍ նախարարությանը, GTB Holdings–ի գործընկերներին, ճարտարապետական համայնքին բոլոր քննարկումների, մասնագիտական դիտարկումների համար։

Առանձնակի շնորհակալություն եմ հայտնում Ջիմ Թորոսյանի և Սարգիս Գուրզադյանի ընտանիքներին աջակցության համար, իսկ պարոն Ասլան Մխիթարյանին մասնակցության, խորհրդատվության և կառուցողական ներգրավվածության համար։

Շնորհակալություն պարոն Վիլմոտին։

Պարոն Վիլմոտը ոչ միայն միջազգային մակարդակի ճարտարապետ է, այլ մասնագետ, որը մեծ հարգանքով է մոտենում քաղաքի պատմությանը, Ջիմ Թորոսյանի ստեղծած սկզբնական գաղափարին և Երևանի յուրահատուկ կերպարին։

Շնորհակալություն մեր բոլոր գործընկերներին, ում աշխատանքի շնորհիվ այսօր այստեղ ենք:
Եվ շատ կարևոր է ասել՝ ինչ է տալու այս նախագիծը երևանցիներին. այն բերելու է քաղաքային կյանքին նոր բովանդակություն՝ մշակութային միջոցառումներով, հանրային բաց տարածքներով, տեղծվելու է բարելավված միջավայր՝ վերականգնված լանջերով, կանաչապատված տարածքներով։ Կասկադը դառնալու է լիարժեք մշակութային հանգույց։

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը

Ձեզ գուցե հետաքրքրի