copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 17:13 27-11-2023

Թուրքիայում գազային հանգույցի կենտրոնը կլինի Արևելյան Թրակիայում

Թուրքիայի և Ռուսաստանի միջև էներգետիկ համագործակցությունը շարունակում է աճել մեծ տեմպերով։ Այս մասին հայտնում է Ermenihaber-ը։

Թուրքական մամուլում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ երկու երկրների միջև համաձայնեցվել է, որ 2024-ին Թուրքիայում կառուցվելիք գազային հանգույցի (հաբ) կենտրոնը լինելու է Արևելյան Թրակիայում:

Նշվում է նաև, որ այդ համատեքստում նոյեմբերի 25-ից Անկարայում գտնվող ՌԴ փոխվարչապետ Ալեքսանդր Նովակի՝ Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ալփարսլան Բայրաքթարի հետ ունեցած հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել թուրքական պատվիրակության մոսկովյան այցի շուրջ:
Ալփարսլանը հանդիպման ընթացքում հույս էր հայտնել, որ 2024-ին բոլոր աշխատանքները կհասցվեն ավարտին:

Ծրագիրն իրականացվելու է ռուսական «Газпром» և թուրքական «Botaş» ընկերությունների համատեղ գործունեությամբ:

Հիշեցնենք, որ Թուրքիայում գազային հանգույց ստեղծելու առաջարկը ներկայացրել էր անձամբ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը՝ 2022 թվականի հոկտեմբերին թուրք գործընկերոջ՝ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպման ժամանակ։ Թուրքական կողմն ընդունել էր այս առաջարկը։

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը