Ներքին Տեսանյութ 7 ամիս առաջ - 13:30 24-11-2025

Մարդկանց շփվելու և հագնվելու ձևն այնքան է նման, որ մոռանում ես՝ Երևանում ես, թե Բաքվում․ Սամվել Մելիքսեթյան

Բաքվից վերադառնալուց հետո կազմակերպված ասուլիսի ժամանակ Հայաստանի ներկայացուցիչ Սամվել Մելիքսեթյանը, պատասխանելով Oragir.News-ի հարցին, նշեց, որ Բաքու կատարած այցելության ընթացքում նկատվող ամենախոստովանական հանգամանքներից մեկն այն է, որ հասարակությունների միջև առկա է անսպասելի նմանություն․ «Երբ սեփական աչքերով տեսնում ես, հասկանում ես, որ այդ նմանությունները հնարավոր չէ ծրագրավորել։ Մարդկանց շփվելու և հագնվելու ձևը այնքան է նման, որ անգամ մոռանում ես՝ Երևանում ես, թե Բաքվում։ Իհարկե, կան նաև տարբերություններ՝ խոհանոցից մինչև երաժշտություն, բայց նմանությունն ակնհայտ է։ Միևնույն ժամանակ՝ քաղաքի կենտրոնում ծածանվող մեծ ադրբեջանական դրոշը հիշեցնում է, թե որտեղ ես գտնվում»։

Նրա խոսքով՝ Հայաստանում՝ հատկապես Երևանի քաղաքապետարանում և քաղաքական դաշտում գործող պաշտոնյաները պետք է այցելեն Բաքու՝ հասկանալու համար, թե ինչպիսին է այնտեղ իրականացված ինֆրաստրուկտուրային զարգացումը․ «Պետք է տեսնել այդ երկրի քաղաքաշինական մոդելը, հետո վերադառնալ Հայաստան և մի քանի տարի առանց ավելորդ խոսքերի աշխատել։ Շփումները կարևոր են, որովհետև վերացական հակամարտության դաշտում մնալով՝ մենք չենք հասկանում, թե ինչ հասարակության և ինչ պետության հետ ենք գործ ունենում»։

Մելիքսեթյանը ընդգծեց, որ տեղեկատվական դաշտի փոխադարձ արձագանքներն իրական պատկեր չեն ստեղծում, մինչդեռ փաստացի իրավիճակում վերջին երեք տասնամյակների ընթացքում Ադրբեջանը զգալիորեն փոխվել է․ «Ադրբեջանը վերջին 30 տարիների ընթացքում կառուցել է պետություն։ Այո, այնտեղ կա լրջագույն թերություն, որը բոլորիս հայտնի է, սակայն կան նաև նշանակալի ձեռքբերումներ, որոնք մենք չունենք։ Սա այն պատճառներից մեկն է, թե ինչու է Հայաստանն այսօր այս իրավիճակում»։

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
10:05 Ռուսաստանը դատարկում է ոսկու պաշարները. 2002 թ․-ից ի վեր ամենախոշոր վաճառքը