copy image url
Ներքին Խոսք 9 ամիս առաջ - 19:07 20-11-2025

Դիրքավորվում ենք որպես AI ոլորտի դերակատար․ ինչ կտան Nvidia-ի չիպերը Հայաստանին

Արհեստական բանականության տեխնոլոգիաներ մշակող Firebird ստարտափը ստացել է Nvidia-ի չիպերը Հայաստան արտահանելու վերաբերյալ ԱՄՆ կառավարության հավանությունը: Դա թույլ կտա կյանքի կոչել Հայաստանում գերհամակարգչի ստեղծման նախագիծը, որը արհեստական բանականության ենթակառուցվածքների ընդլայնման գլոբալ նախաձեռնության մի մասն է:

Այս մասին տեղեկացրել է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը՝ մեջբերելով ընկերության հաղորդագրությունը։

Oragir.News-ը մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանից փորձեց պարզել, թե ինչ է իրենից ենթադրում այդ նախագիծը, և արդյոք Հայաստանի համար իսկապե՞ս մեծագույն իրադարձություն է դա, ինչպես ներկայացնում է նախարարը։

«Հայաստանում կառուցվելու է արհեստական բանականության մշակման կենտրոն։
Այդ կենտրոնները աշխատում են հենց Nvidia-ի սարքավորումների վրա։ Այսօր արհեստական բանականության պահանջարկի կտրուկ աճ կա, իսկ նման չիպեր արտադրող հիմնական մատակարարը Nvidia-ն է։ Այդ իսկ պատճառով էլ դարձել է աշխարհի ամենաթանկ ընկերությունը»,- բացատրեց մեդիափորձագետը։

Նրա ներկայացմամբ՝ ԱՄՆ-ից Nvidia-ի չիպերի արտահանումն ռազմավարական բնույթ է կրում և վերահսկվում է պետության կողմից։

«Որպեսզի լավ պատկերացնեք, ասեմ, որ օրինակ՝ դեպի Չինաստան արգելված է այս չիպերի մատակարարումը, դրան զուգահեռ ԱՄՆ կառավարությունը թույլատրել է մի հատ էլ արտահանում՝ Սաուդյան Արաբիա, որովհետև այնտեղ էլ է կառուցվելու նման կենտրոն»,- հայտնեց Մարտիրոսյանը։

Հարցին՝ ի՞նչ ազդեցություն կունենա այդ կենտրոնի աշխատանքը Հայաստանի տնտեսության վրա, Oragir.News-ի զրուցակիցն ասաց․ «Սա միանշանակ կարևոր իրադարձություն է Հայաստանի համար, որովհետև այն ամենամրցակցային տիրույթներից մեկն է համարվում։ Հայաստանում արհեստական բանականության համար ստեղծվող ենթակառուցվածքը ամենամեծերից չէ, իհարկե. 100 մեգավատ հզորությամբ օբյեկտ է։ Սաուդյան Արաբիայինն էլ՝ 500 մեգավատ հզորության է։ Այսինքն 5 անգամ մեծ է, բայց նկատենք, որ նա միշտ էդպես խոշոր պրոյեկտներ է անում։ Պլյուս է հատկապես այն, որ Հայաստանն այսօր դիրքավորովում է որպես ԱԲ ոլորտում դերակատար երկիր»։

Հավելենք, որ Firebird ընկերության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ նախագծի առաջին փուլի գործարկումը նախատեսված է 2026 թվականի առաջին կեսին՝ Հայաստանը դիրքավորելով որպես ԱԲ նորարարության տարածաշրջանային կենտրոն՝ շեշտը դնելով կենսաբանական գիտությունների, ռոբոտաշինության և տիեզերական տեխնոլոգիաների ոլորտների վրա։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին