Ուղիղ եթեր
copy image url
Մամուլ 10 ամիս առաջ - 07:10 10-07-2025

Ինչպե՞ս են քաղաքական ուժերը դիրքավորվում հակաեկեղեցական այս արշավի շրջանակներում. Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայ առաքելական եկեղեցու դեմ Նիկոլ Փաշինյանի հայտարարած պատերազմը շարունակվում է նոր «երանգներով»: Ակնհայտ է, որ նա ոչ մի «կարմիր գիծ» չունի և ոչ մի միջոցի առաջ կանգ չի առնելու: Օրերս նա հայտարարել էր, թե Սուրբ Էջմիածինը՝ Մայր Աթոռն, իր համար «Վաղարշապատ խոշորացված համայնք է», որտեղ իրավապահները հանգիստ կարող են գործողություններ անել: Ավելին, հուլիսի 8-ին հերթական գրառումն էր արել. «Հիսուս Քրիստոսի տունը, Միածնի իջման վայրը զավթված է հակաքրիստոս, շնաբարո, ապազգային, ապապետական մի խմբակի կողմից եւ պետք է ազատագրվի։ Ես առաջնորդելու եմ այդ ազատագրումը»: Դա շատերի կողմից ընկալվեց միանգամայն համարժեք, այսինքն՝ որպես Մայր Աթոռի վրա հարձակվելու, ուժայիններով Մայր Աթոռը գրոհելու ուղիղ հրահանգ:

Կոնկրետ Նիկոլ Փաշինյանի առումով ամեն ինչ պարզ է, ինչպես պարզ է այն, թե նա ինչ է անում և ինչ նպատակներով: Բայց այլ բան է հետաքրքիր: Հայ առաքելական եկեղեցու վրա իշխանությունն զբաղեցնողի կողմից այս հարձակումների առնչությամբ, կարծում ենք, հասարակական և քաղաքական ուժերը կարելի է բաժանել 3 խմբի:
Առաջին խմբում այն գործիչներն ու շրջանակներն են, որոնք ի սկզբանե, այսինքն՝ Փաշինյանի կողմից ՀԱԵ-ի դեմ հարձակումների առաջին իսկ պահից կանգնած են Եկեղեցու կողքին: Այս շարքում կարելի է նշել, օրինակ՝ «ՀայաՔվե» միավորմանը, որի ներկայացուցիչները Մայր Աթոռում կամովին հերթապահություն են սահմանել: «ՀայաՔվեի» ներկայացուցիչները նախօրեին նաև ՀՀ գլխավոր դատախազության մոտ բողոքի ակցիա իրականացրեցին և հանցագործության մասին ծավալուն հաղորդում հանձնեցին դատախազությանը` կապված Եկեղեցու հանդեպ իշխանության բացահայտ ապօրինի գործողությունների հետ: «ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանն ու նրա հետ փոխկապակցված անձինք սկսել են կազմակերպված գրոհ Հայ առաքելական եկեղեցու դեմ, դա արտահայտվում է տարաբնույթ ելույթներով, կոչերով ու մեկնաբանություններով, որոնք փորձում են տպավորություն ստեղծել, որ Եկեղեցին ոչ թե Եկեղեցի է, այլ ընդհուպ մինչև ահաբեկչական կենտրոն»,– ասում է «ՀայաՔվե» միավորման համակարգող Ավետիք Չալաբյանը։

Բնականաբար, այս «խմբում» պետք է նշել խորհրդարանական ընդդիմադիր խմբակցություններին, մի շարք այլ ուժերի ու անհատների: Կարևորը այս պարագայում այն է, որ այդ ուժերը, շրջանակները և անհատները, բարեբախտաբար, մեծամասնություն են կազմում:

Երկրորդ խումբն անմիջականորեն Փաշինյանն ու ՔՊ-ն են՝ գումարած իրենց սատելիտները: Այսինքն, այն ուժերն ու շրջանակները, որոնք ուղղակիորեն մասնակից են, ներգրավված են Հայ առաքելական եկեղեցու դեմ հայտարարված պատերազմին: Հատկանշական է, որ այդ «սև գործի» մեջ ՔՊ-ի սատելիտների շարքում շատ ակտիվ, նաև ագրեսիվ են, այսպես կոչված, «արևմտամետ» դիրքավորման անձինք և կուսակցությունները:

Եվ, վերջապես, երրորդ խմբում այն շրջանակներն ու անձինք են, որոնք այս ամենի վերաբերյալ համառ լռություն են պահպանում, ոչ մի կարծիք չեն արտահայտում, ոչինչ չեն անում, որևէ կերպ չեն դրսևորվում: Ու սա առավել անհասկանալի է: Ի վերջո, հասարակական, քաղաքական, ազգային նշանակության որոշակի իրադարձություններ են տեղի ունենում, կատարվում է հարձակում ազգային, ավանդական արժեքների վրա, ինչպե՞ս կարելի է չունենալ տեսակետ: Լռությունն, ի վերջո, կարելի է ընկալել որպես համաձայնություն Փաշինյանի հակաեկեղեցական արշավի հետ:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել