copy image url
Մամուլ 4 տարի առաջ - 08:19 07-12-2021

ԲՀԿ-ն կրկին դիրքավորվում է. խոսուն ու խորհրդանշական արդյունքներ հատկապես Եղեգնաձորում ու Աբովյանում․ Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է

Հունիսի 20-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքում ԲՀԿ-ն իր ստեղծման պահից ի վեր առաջին անգամ չհաղթահարեց անցողիկ շեմը և այս խորհրդարանում ներկայացված չէ: Այն ժամանակ տարաբնույթ քննարկումներ եղան, կանխատեսումներ, թե կուսակցությունը աստիճանաբար կթուլանա, և այլն:

Սակայն այդ օրերին ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը հայտարարել էր, որ մանդատով չէ ամեն ինչ պայմանավորված: Նա նշել էր, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը շարունակելու է անել հնարավոր ամեն բան երկրում հետպատերազմական ճգնաժամը հաղթահարելու համար:

«Խորհրդարանում չլինել, չի նշանակում չզբաղվել քաղաքականությամբ»,- ասել էր նա՝ հավելելով, որ կուսակցության գրասենյակները լիարժեք բաց են լինելու, նույն թափով աշխատելու են: Կիրակի օրը կայացած ընտրություններին ԲՀԿ-ի մասնակցությունը փաստացի ցույց տվեց, որ ԲՀԿ-ն, որպես քաղաքական ուժ, կրկին դիրքավորվում է, ընդ որում՝ բավականին տպավորիչ կերպով: Մասնավորաբար, Եղեգնաձոր քաղաքում «Դավիթ Հարությունյան» դաշինքի ջախջախիչ հաղթանակը՝ 63,48 տոկոսով, ինքնին չափազանց խոսուն է: Հիշեցնենք, որ այս դաշինքը կազմված է «Բարգավաճ Հայաստան» և «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցություններից, իսկ Դավիթ Հարությունյանն ինքը ԲՀԿ անդամ է:

Բավականին տպավորիչ ու խորհրդանշական էին Աբովյանում արձանագրված արդյունքները. ԲՀԿ ցուցակը, որը գլխավորում է Էդուարդ Բաբայանը, ստացել է ավելի քան 10400 քվե: Շոշափելի արդյունքներ են գրանցվել նաև մի քանի այլ համայնքներում: Մասնավորաբար, Աշոցքում ԲՀԿ-ն ստացել է 32 տոկոս քվե, իսկ Փամբակում՝ 28,5 տոկոս:

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը