Հայտարարագիր 7 ամիս առաջ - 22:00 15-11-2025

3 բնակարան, մեքենա, 61․3 մլն անկանխիկ, 20․5 մլն եկամուտ․ Անահիտ Մանասյանի ունեցվածքը

Oragir.News-ը շարունակում է ուսումնասիրել և իր ընթերցողների դատին հանձնել Հայաստանի Հանրապետության բարձրաստիճան պաշտոնյաների ունեցվածքի այն հատվածը, որը տեղ է գտնում վերջիններիս գույքի և եկամուտների հայտարարագրերում, իսկ թե իրականում ինչ ունեցվածք ունեն նրամենք կիմանանք միայն իշխանափոխությունից հետո։

Այսօր ուսումնասիրել ենք Հայաստանի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնը զբաղեցնող, իրեն հանրապետության լավագույն իրավաբանը համարող Անահիտ Մանասյանի և վերջինիս հետ համատեղ բնակվող Լիանա Մանասյանի՝ 2024 թվականի գույքի և եկամուտների հայտարարագրերը։

Հիշեցնենք՝ Անահիտ Մանասյանը ՄԻՊ-ի պաշտոնը զբաղեցնում է 2023 թվականի ապրիլից։ Նախքան դա՝ 2022 թվականի նոյեմբերից նա զբաղեցնում էր ՀՀ Գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնը։

Որպես անշարժ գույք՝ Մանասյանը հայտարարագրել է 2 բնակարան՝ Երևան քաղաքում, որոնցից մեկը միանձնյա, մյուսը՝ համատեղ սեփականությամբ։ Առաջին բնակարանը նա ձեռք է բերել 2015 թվականի հոկտեմբերի 30-ին, երկրորդը՝ 1995 թվականի սեպտեմբերի 7-ին։ Տարեվերջին 2 բնակարանն էլ պահպանվել է։

Որպես շարժական գույք՝ Մանասյանը հայտարարագրել է 2012 թվականի արտադրության FORD մակնիշի ավտոմեքենա, որը գնել է 2017 թվականի նոյեմբերի 3-ին։ Տարեվերջին այս մեքենան ևս պահպանվել է։

Վերջինս առևտրային բանկերում ունեցել ավանդներ․ տարեկսզբին՝ 10 մլն 100 հազար դրամ, 9700 դոլար և 9․258,58 եվրո, տարեվերջին՝ 10 մլն 967․304,8 դրամ, 9700 դոլար և 9451,58 եվրո։

Անահիտ Մանասյանի բանկային հաշիվներին տարեսկզբին եղել է 37 մլն 890․744,1 դրամ, 16․854,46 եվրո և 196.67 դոլար, տարեվերջին՝ 50 մլն 235․360,27 դրամ, 23․909,93 եվրո և 652,57 դոլար։

Նրա կողմից հայտարարագրված կանխիկ միջոցները տարեսկզբին կազմել են 100 հազար դրամ, 6480 դոլար և 4330 եվրո, տարեվերջին՝ 100 հազար դրամ, 6680 դոլար և 3427 եվրո։

2024 թվականի հաշվետու տարում Անահիտ Մանասյանի եկամուտները կազմել են 19 մլն 470․330,4 դրամ, որից 16 մլն 820․148 դրամը ՄԻՊ աշխատակազմից, 1 մլն 543․503 դրամը՝ ԵՊՀ-ից ստացած աշխատավարձն է, 865․715,5 դրամը և 324 դոլարը Հայբիզնեսբանկից, 81․668,9 դրամն էլ՝ Ակբա բանկից տրված փոխառությունների կամ բանկային ավանդների դիմաց ստացված տոկոսը և այլ հատուցումը, 33․178 դրամն էլ՝ Կանանց իրավունքների տուն ՀԿ-ից ստացած այլ եկամուտը։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

22:30 Բնակարաններ, մեքենա, 42.7 մլն կանխիկ, 56 մլն եկամուտ․ Ալեն Սիմոնյանի և նրա նախկին կնոջ ունեցվածքը
08:12 Ռուսաստանից սկսել են վախենալ. Հրապարակ
13:30 Ինչու գծերից գցեցին Ալեն Սիմոնյանին. 3 վարկած
12:56 Ոչ մի պաշտոն հավերժ չի և փառք Աստծո. Ալեն Սիմոնյանը հրաժարվում է պատգամավորական մանդատից
20:26 Ես նախապես չեմ պլանավորել, որ Ալեն Սիմոնյանը չի լինելու ԱԺ նախագահ կամ պատգամավոր. Փաշինյան
14:05 Մամուլից եմ իմացել, անհեթեթություն է. ՀՀ-ն ունի նախագահ, որին շատ սիրում ու հարգում եմ. Ալեն Սիմոնյանը՝ ՀՀ նախագահի պաշտոնին հավակնելու մասին
16:30 Ալեն Սիմոնյանը կարող է թիվ մեկ օլիգարխը դառնալ
22:05 Արտաշ Ասատրյանի որդին՝ Գրիշան, նմանակել է համացանցի օգտատերերից մեկին. ինչպես է արձագանքել քույրը
22:17 «И тебя вылечат». Բագրատ Միկոյանը՝ Փաշինյանին
15:23 Պապարացիների բացահայտո՞ւմը, թե՞ PR քայլ. Մերի Քոչարյանին ու Թելման Խաչատրյանին միասին են նկատել