Երգչուհի և դերասանուհի Մերի Քոչարյանը շարունակում է իր ակտիվ ստեղծագործական գործունեությունը և շուտով հանդիսատեսի դատին կհանձնի իր նոր հեռուստատեսային նախագիծը։ Սակայն, դեռևս էկրաններ չբարձրացած, նախագիծն արդեն հասցրել է հայտնվել հանրության և մամուլի ուշադրության կենտրոնում՝ շնորհիվ գլխավոր հերոսների։
Նոր սերիալում Մերիի խաղընկերն ու էկրանային զույգը տաղանդավոր դերասան Թելման Խաչատրյանն է։ Բայց, ինչպես երևում է, նրանց կապը միայն նկարահանման հրապարակով չի սահմանափակվում։
Օրեր առաջ համացանցում տարածվեցին Մերիի և Թելմանի մասնակցությամբ բացառիկ լուսանկարներ։ Ըստ շրջանառվող տեղեկությունների՝ այդ կադրերն արվել են պապարացիների կողմից՝ ոչ նկարահանման հրապարակում։
Լուսանկարների հրապարակումից անմիջապես հետո սոցիալական ցանցերում ակտիվ ու բուռն քննարկումներ սկսվեցին։ Հետևորդներն ու երկրպագուները միանգամից ենթադրեցին, որ դերասանները սիրավեպ ունեն և զույգ են ոչ միայն էկրանին, այլև իրական կյանքում։
Ամենախորհրդավորն այն է, որ մինչ այս պահը ո՛չ Մերի Քոչարյանը, ո՛չ Թելման Խաչատրյանը որևէ կերպ չեն արձագանքել շրջանառվող լուրերին ու պահպանում են բացարձակ լռություն։
Թե որքանով են իրականությանը համապատասխանում այս ենթադրությունները, թերևս ժամանակը ցույց կտա, իսկ երկրպագուներին մնում է միայն հետևել իրադարձությունների զարգացմանը։