copy image url
Ներքին 2 ամիս առաջ - 22:17 02-07-2026

«И тебя вылечат». Բագրատ Միկոյանը՝ Փաշինյանին

«Սկսեմ նրանից, որ նույնիսկ այս ծավալի կեղծիքների և ճնշումների պարագայում ժողովրդի մեծամասնությունն իրեն մանդատ չի տվել, և դա փաստ է: Եվ առնվազն այդ պատճառով իր վախերն ու անձնական ցանկությունները ժողովրդի վրա թող չգրի»,- Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարություններին Yerevan.Today-ի հետ զրույցում այսպես արձագանքեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանը:

Հիշեցնենք, Փաշինյանն այսօր հուլիսի 2-ին հայտարարել էր. «Մարդիկ ինձ կոնկրետ ասում են խի՞ ա Ռոբերտ Քոչարյանն ազատության մեջ: Դե արի մարդուն բացատրի, որ էս ինչ հոդվածի էսինչ կետը, էդ օրը արևը տենց որ սենց դուրս եկավ, փորձաքննությունը…, մեկը փռշտաց…

Հա լավ, ձե՞ռ եք առնում: Մյուս կողմից էլ կասեն ուղիղ հրահանգ եք տալիս: Է ժողովուրդն ինձ է ուղիղ հրահանգ տալիս, ես էլ նրա ասածը փոխանցում եմ պետական ինստիտուտներին: Ի վերջո, ժողովրդից եք սնվում: Ով ինչ ուզում ա ասի, Ռոբերտ Քոչարյանը պտի նստի, ժողովուրդն ինձ է ասել դա, մի հատ էլ մանդատ էլ տվել ա: Հետո ասում են՝ ըհը, էս մեկի անունը չտվեց, հա․ сядут все»:

Բագրատ Միկոյանը Փաշինյանի այս ելույթի վերաբերյալ ասաց. «Զարմանալի էր, որ գերմանացի տիկին Ուրսուլայի հետ հանդիպումից հետո «կրքոտ հռետորը», գերմանական կինոների ֆրազները թողած, ռուսական ֆրազներ էր օգտագործում:

Բայց քանի որ պացիենտն այդ ոճով է որոշել խոսել, պատասխանեմ մեկ այլ ֆրազով՝ «Беда в том, что люди, которые должны принимать таблетки, принимают законы»։

Ինչևէ, քաղաքական պաշտոնյաների պարտադիր պսիխո անցնելու մեր առաջարկն ուժի մեջ է, Փաշինյանը կարող է օրինակ ծառայելով` հանձնել, որ փարատի օդում կախված կասկածները:
Եվ որպեսզի շատ չտխրի- հուսահատվի, մի հայտնի ֆրազ էլ վերջում ՝ «И тебя вылечат»»:

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը