Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 2 ժամ առաջ - 12:56 02-07-2026

Ոչ մի պաշտոն հավերժ չի և փառք Աստծո. Ալեն Սիմոնյանը հրաժարվում է պատգամավորական մանդատից

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հրաժարվում է պատգամավորական մանդատից: Այս մասին 8-րդ գումարման ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել է ճեպազրույցի ժամանակ։

«Չեմ վերցնի մանդատը ու չեմ գա Ազգային ժողով՝ որպես պատգամավոր աշխատելու։

Նախևառաջ ուզում եմ մի քիչ հանգստանալ»,-ասաց նա։

Նրա խոսքով՝ կարծում էր, թե շարունակելու է պաշտոնավարել որպես ԱԺ նախագահ, միաժամանակ, նեղսրտած չէ վարչության և կուսակցության որոշումից։ Ապագայի հետ կապված քննարկումներ դեռ չի ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, բայց վստահեցնում է, որ քաղաքականության մեջ իրեն պատկերացնում է միայն ՔՊ-ի և Փաշինյանի հետ աշխատելու համատեքստում։

«Ոչ մի պաշտոն հավերժ չի և փառք Աստծո։ Ես շարունակելու եմ ակտիվ քաղաքական գործիչ լինել, ես քաղաքականությունից չեմ հեռանալու, քաղաքականության էջը չեմ փակում»,-ասել է նա:

Հիշեցնենք, որ Ալեն Սիմոնյանը հավակնում էր նաև նոր խորհրդարանի խոսնակի պաշտոնին, սակայն օրերս իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունը հաստատեց ոչ թե նրա, այլ ԱԺ-ի ներկայիս փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանի թեկնածությունը։