copy image url
Ներքին Միտք 8 ամիս առաջ - 18:34 14-11-2025

Եթե ընդդիմությունը հաղթի, արժանանալու է Ղուկասյան Վարդանի ճակատագրին կամ Հակոբյան Աննային ծաղկեփունջ է նվիրելու

«Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ նախագահ Կարեն Հեքիմյանի ֆեյսբուքյան գրառումը.

Այժմ, ընդդիմության առաջնորդությամբ Հայաստանի բնակչության զգալի մասը լծվել է տեղական ինքնակառավարման ընտրություններին մասնակցելու, համապետական ընտրություններին նախապատրաստվելու և անկլավների չփոխանակելու համար «սուրբ» պայքարի գործին: Սրանք են այսօրվա հայաստանյան քաղաքական օրակարգի հիմնական երեք հարցերը: Նախապես ասեմ, որ երեքն էլ ֆիկտիվ բնույթ են կրում:

Սկսեմ ՏԻՄ ընտրություններից: Ինչու՞ է ընդդիմությունն ու բնակիչների զգալի մասը մասնակցում այդ ֆիկցիային: Ենթադրենք` ընդդիմությունը հաղթի ինչ-որ քաղաքում կամ գյուղում: Հաշվի առնելով առկա փորձը, դժվար չէ կռահել, որ, օրինակ` Վաղարշապատում, հաղթած ընդդիմադիր թեկնածուն, ի վերջո, արժանանալու է կամ Ղուկասյան Վարդանի և Մամիկոն Ասլանյանի ճակատագրին, այն է` կալանավորվելու է, կամ Քաջարանի քաղաքապետ Փարամազյան Մանվելի ճակատագրին, այն է` Հակոբյան Աննային ծաղկեփունջ է նվիրելու: «Նոր Հայաստանում» այլ տարբերակ չկա: Գիտե՞ն դրա մասին ՏԻՄ ընտրություններին որպես ընդդիմադիր ընտրազանգված մասնակցողները: Իհարկե, գիտեն:

Այնուամենայնիվ, մասնակցում են:
Նույնը` համապետական ընտրությունների պարագայում: Իմանալով, որ նորանկախ Հայաստանում երբեք ընտրությունների արդյունքում իշխանափոխություն չի եղել, ընդդիմությունը բնակչության ընդդիմադիր զանգվածին պարբերաբար «հորդորում է» մասնակցել ֆիկցիային:

Անցնեմ առաջ: «Հերթով, կարգով, շարքով» ընդդիմադիրները դեմ են արտահայտվում անկլավների փոխանակմանն իմանալով հանդերձ, որ իրենց դեմ լինելը «ՀՀ իշխանություն-պաշտոնական Բաքու» տանդեմի համար որևէ նշանակություն չունի, այսինքն` ֆիկցիա է:

Այդ դեպքում, ընդդիմությունն ու բնակչության ընդդիմադիր հատվածն ի՞նչ անեն: Պատասխանը մեկն է` ինչ-որ ձևաչափով, միավորելով ուժերն ու ռեսուրսները, օգտագործելով քաղաքական առկա ողջ գործիքակազմը, հասնել իշխանափոխության: Հակառակ դեպքում` վերջիններիս ողջ կարողությունները կսպառվեն ֆիկցիայի վրա, դրանց կրողները կհայտնվեն բանտերում:

Կա մեկ տարբերակ ևս. իսկ, միգուցե ընդդիմադիրները ցանկանում են հայտնվել Քաջարանի քաղաքապետի դերու՞մ, այն է` ծաղկեփնջեր նվիրել Հակոբյան Աննային: Ի դեպ, վերջին տարբերակը ֆիկտիվ չէ` իրական է:

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում