copy image url
Ներքին 3 տարի առաջ - 21:28 03-07-2023

Եթե զոհվեմ, գլխիս տակ դաշույն կդնեք, որ էն աշխարհում էլ պայքարեմ․ Դուշման Վարդանի հիշատակի օրն է

1992 թ․ հենց այս օրը անմահացավ Արցախյան ազատամարտի խորհրդանիշներից մեկը՝ Դուշման Վարդանը։

Պատգամել էր․ «Եթե զոհվեմ, զինված, մաքուր հագնված կգաք թաղմանս ու գլխիս տակ դաշույն կդնեք, որ էն աշխարհում էլ պայքարեմ»։

Նա լեգենդ էր դեռ կենդանության օրոք։ Թեև ժամանակին թերահավատությամբ էին մոտենում Վարդանի այն խոսքերին, թե մտնելու է Շուշի ու Լաչինով տուն գա, բայց այդպես էլ եղավ։ Բեկոր Աշոտի, Վարդանի և այլ քաջորդիների գլխավորած խմբերը սխրանք գործեցին։ Շուշիի ազատագրումից հետո Դուշմանը համբուրել է Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցու պատերը, շամպայնի շիշը ձեռքին մտել է գերեզմաններ, կաթիլ-կաթիլ կաթեցրել ու ավետել․ «Մեր պապեր, Շուշին ազատագրված է, հանգստացեք»։



Շուշիում դեռ տոնում էին հաղթանակը, իսկ Դուշմանն արդեն դիրք էր գրավել Զարիսլու գյուղի մոտ և ականապատել ճանապարհը։ Նա ժամանակին հասցրեց․ պարտությունից գազազած ադրբեջանցիները Շուշիի վրա նետեցին եղած բոլոր ուժերը։ Նրանց հարձակումը կարող էր ճակատագրական դառնալ․ բայց այն խափանվեց և ավարտվեց Ղարաբաղցիների փայլուն հաղթանակով։



Վարդանն ասում էր, որ իրեն գնդակ չի դիպչի, եթե զոհվի, ապա միայն դավադիր ականից։ Այդպես էլ եղավ․ 1992 թ․ հուլիսի 3-ին Արցախի Մյուրիշեն գյուղի մոտ թշնամու ականի պայթյունը խլեց հերոսի կյանքը։

Օվսաննա Իսրայելյան

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը