Օրակարգ 9 ամիս առաջ - 20:00 13-11-2025

Օրակարգ․ Եկեղեցին ՔՊ-ականացվում է․ Լուլուն կարող է պատարագ մատուցել, Արփի Դավոյանը՝ գավազանակիր լինել․ Սևակ Խաչատրյան

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Oragir.News-ի «Օրակարգ» հաղորդաշարի հյուրը «Հաղթանակ» դաշինքի՝ Վաղարշապատի համայնքապետի թեկնածու Սևակ Խաչատրյանն է։

Հաղորդաշարի շրջանակներում Սևակ Խաչատրյանի հետ զրուցել ենք Վաղարշապատում ավարտին մոտեցող նախընտրական քարոզարշավի, այս ընտրությունների կարևորության, համայնքում տիրող տրամադրությունների, իր և մյուս ուժերի շանսերի, հետընտրական հնարավոր կոալիցիաների, իրեն ուղղված մեղադրանքների, «Հաղթանակ» դաշինքի նախընտրական ծրագրի և իշխանության գալու դեպքում առաջնահերթությունների, Հայ Առաքելական եկեղեցու դեմ իրականացվող արշավի նկատմամբ վաղարշապատցիների վերաբերմունքի, ինչպես նաև օրակարգային մի շարք այլ հարցերի վերաբերյալ։

Սևակ Խաչատրյանը վստահ է՝ նոյեմբերի 16-ի երեկոյան տեսնելու ենք առանց ՔՊ-ի Վաղարշապատ։ «Ես բացառում եմ իրենց հաղթանակը, բայց ամեն դեպքում, եթե այդ սցենարն ենք հիմա քննարկում, ես հենց քարոզարշավի սկսելուց՝ առաջին իմ հարցազրույցում, ասել եմ՝ անմիջապես լինելու է հարձակումը Վեհարանի վրա, Նիկոլ Փաշինյանը լուծելու է իր քաղաքական խնդիրները․ գնալու է դեպի 26 թվականի Ազգային ժողովի ընտրություն՝ այն տրամաբանությամբ, որ «ժողովրդի մեջ մենք ունենք վստահություն»: Ես կարծում եմ՝ վաղարշապատցին այս անվերջ պարտությունների շղթային վերջ է դնելու, վերջ է դնելու իր քվեարկությամբ՝ անվերջ այս նսեմացնող շղթային, երբ ամբողջ ազգով տարիներով և արտերկրում ապրող մեր ընկերները և Հայաստանի Հանրապետության մեր ապրող մեր բնակչությունը, մեր ժողովուրդը գլուխը կախ, նսեմացած ապրում ենք: Վաղարշապատացին շատ լավ հասկանում է, որ իր մեկ քվեն կարող է վերջ դնել այս ամեն ինչին: Վստահ եմ, որ 16-ի (նոյեմբերի 16-ի) երեկոյան մենք տեսնելու ենք առանց ՔՊ-ի Վաղարշապատ»,- ասաց նա։

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի և իշխանությունների հակաեկեղեցական արշավին՝ Խաչատրյանը չբացառեց, որ Վաղարշապատում ՔՊ-ի հաղթանակի դեպքում մի օր էլ Լուլու մականվամբ ՔՊ-ական պատգամավոր Լուսինե Բադալյանը կարող է պատարագ մատուցել, Արփի Դավոյանն էլ՝ գավազանակիրը լինել։

«Մարդիկ հասկանում են, որ սա, որքան էլ փորձեն մարդկանց խաբել, սա որոշ հոգևորականների դեմ պայքար չէ: Սա պայքար է Հայ Առաքելական եկեղեցու գաղափարի,Հայ Առաքելական եկեղեցու կայացած ինստիտուտի դեմ է: Փորձում են պարզապես եկեղեցին ՔՊ-ականացնել: Մենք հետագայում կարող է տեսնենք, որ օրինակ պատգամավոր Լուլուն պատարագ է մատուցում խորանի վրա, անկեղծ, հա՛, մի փոքր զավեշտ է թվում (ծիծաղում է-խմբ․), բայց ես օրինակ, (կարգալույծ արված հոգևորականներին տեսնում ենք, դա էլ չենք կարող բացառել,- արձագանքում է մեկնաբանը), հա, ինչ տարբերություն էլի: Մեկը սենց տարբեր դաջվածնքերով, սենց ինչ-որ վախենալու դաջվածքներ արած խորանի վրա՝ Սուրբ խորանի վրա պատարագ է մատուցում, մասնակիցն է այդ պատարագի: Լուլուին էլ կտեսնենք, այն մյուսին էլ կտեսնենք, մեկն էլ կա իրանցից Արփի Դավոյանը, այ օրինակ հա՛, ինքը կարող է գավազանակիրը լինի։ Այս մարդիկ դա են ուզում անեն, ոչինչ չպիտի բացառենք»,- նշեց նա՝ համոզմունք հայտնելով, որ վաղարշապատցու քվեից շատ բան է կախված և վաղարշապատցին այս ամենը պետք է թույլ չտա։

Առավել մանրամասն՝ հարցազրույցում․

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը