copy image url
Ներքին Միտք 8 ամիս առաջ - 21:04 10-11-2025

Պետք չէ զարմանալ, որ «Հաղթելու ենք» կարգախոսը ևս «դուրս գրվի» այսպես ասած ԿԳԲ-ի վրա. Հակոբ Բադալյան

Քաղաքագետ Հակոբ Բադալյանի տելեգրամյան գրառումը.

Ըստ երեւույթին շատ շուտով կհայտարարեն, որ «Հաղթելու ենք» կարգախոսը ԿԳԲ-ն էր «թոկի» նման գցել կառավարության վիզը, բայց կառավարությունը վճռականորեն դեն նետեց այն ու պարտվեց՝ ի հեճուկս ԿԳԲ-ի:

Հարգելի ընթերցողներ, իհարկե այս ամենը կլիներ զավեշտալի, բայց վերաբերում է մեր նորագույն պատմության ամենացավոտ էջին: Բայց հենց դրանով այս դետալները շատ կարեւոր են:

Կարեւոր են նաեւ առաջիկա ընտրական պրոցեսի համատեքստում, որովհետեւ «ԿԳԲ-ի» թեման, որ բավականին ինտենսիվ ներդրվում է ընդհուպ կառավարության ղեկավարի մակարդակով, իհարկե շատ կոնկրետ հաշվարկի տարր է: Եվ այդ հաշվարկը լոկ կառուցված չէ հանրության քարոզչական ընկալումների վրա ազդելու կտրվածքով:

Ավելին, բուն «հասցեատերը» իհարկե եվրոպացիներն են, որոնք իրենք էլ շատ ինտենսիվ խաղարկում են այդ թեման: «Միանալով» դրանք, վարչապետ Փաշինյանը փորձում է օգտվել իրավիճակից եւ ստեղծել տպավորություն, որ Հայաստանում պայքարում է «ամենակեր» ԿԳԲ-ի դեմ, այնպես, ինչպես Եվրոպայում դրա դեմ «պայքարում» են հենց եվրոպական լիբերալ-էլիտաները:

Ինչու՞ եմ պայքարելը վերցնում չակերտների մեջ: Որովհետեւ, տարբեր առիթներով էլ նշել եմ, որ եվրոպական կամ եվրաատլանտյան լիբերալ-գլոբալիզմը սպառելով իրեն արժեքային ու գաղափարական իմաստով, ինքնապահպանման եւ հասարակություններին ձեռնածու պահելու միակ միջոց է դիտարկում տպավորություն ստեղծելը, թե՝ իրենց չլինելու պարագայում Պուտինն ու ԿԳԲ-ն կխժռեն Եվրոպան:

Նիկոլ Փաշիննյանն էլ փորձում է ստանալ հայելային պատկեր Հայաստանի մասով, այդ կերպ իհարկե ակնկալելով «ժողովրդավարության ռեվիզոր» Եվրոպայից ստանալ լոյալություն իր թեկուզ ամենակոշտ քայլերի համար:

Այնպես որ, պետք չէ զարմանալ, որ «Հաղթելու ենք» կարգախոսը եւս «դուրս գրվի» այսպես ասած ԿԳԲ-ի վրա:

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում