Ներքին Տեսանյութ 7 ամիս առաջ - 17:10 28-11-2025

Զարմանալ չլինի․ Ալեն Սիմոնյանը տեղեկացնում է` օդի աղտոտվածության հարցը օրենքով կլուծեն

Այսօր ԱԺ արտահերթ նիստում Ալեն Սիմոնյանը անդրադարձավ վերջին օրերին մտահոգության մեծ ալիք բարձրացրած օդի աղտոտվածության թեմային։ Նա նշեց՝ թեև հարցը օրակարգի հետ կապ չունի, բայց անհրաժեշտ է համարում զգուշացնել, որ հետո զարմացողներ չլինեն։

«Մենք լուրջ խնդիր ունենք, ու խոսքը վերաբերում է օդի աղտոտվածությանն ամբողջ հանրապետությունում և հատկապես Երևանում, որն իր դիրքի պատճառով կարծես կուտակային լինի, և այստեղ օդի աղտոտվածությունը 3-4 անգամ ավելի բարձր է․․․ Մենք այս հարցը օրենսդրական կարգով պետք է լուծենք։ Զգուշացնում եմ` օրենսդրական նախաձեռնություններ են լինելու։ Պետք է որոշենք` մենք կամ թույն ենք շնչում ու տարբեր քաղցկեղածին հիվանդություններից մեր հարազատներին կորցնում ենք, կամ մենք որոշումներ ենք կայացնում»,- նշեց նա։

Սիմոնյկանն ընդգծեց՝ այն մեքենաները, որոնք հին են ու աղտոտում են շրջակա միջավայրը, այն կազմակերպությունները, որոնք շինարարություն են անում ու նորմերը չեն պահպանում, ինչպես նաև ավազի հանքերը խիստ կարգավորումների տակ են ընկնելու։

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում