Ներքին Տեսանյութ 11 ամիս առաջ - 13:05 15-09-2025

Անվերջ կարելի է զարմանալ, թե ինչպես է պիոներական գերազանցիկ Փաշինյանը հաճոյանում է Թուրքիային և Ադրբեջանին. Մամիջանյան

Փորձել կանխատեսել, թե ինչ հակահայկական գործողություն կանի հաջորդը Նիկոլ Փաշինյանը, շատ անշնորհակալ զբաղմունք է։ Այս մասին խրոհրդարանական ճեպազրույցների ժամին հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը, անդրադառնալով կառավարության այն որոշմանը, ըստ որի կնիքների վրա այլևս չի լինելու Արարատ լեռան պատկերը:

«Անվերջ կարելի է զարմանալ, թե ինչպես պիոներական գերազանցիկ Փաշինյանը պատրաստ է հաճոյանալ Թուրքիային կամ Ադրբեջանին։ Ընդ որում, ոչ մեկ չի հակասում կամ խոսում խաղաղության մասին, բացարձակ այդ իրադարձությունը խաղաղության հաստատման կամ ոչ հաստատման հետ որևէ կապ չունի: Դա ուղղակի Ադրբեջանին և Թուրքիային հաճոյանալու գործողություն է»,- ասաց Մամիջանյանը:

Ըստ պատգամավորի՝ դա ոչ մեկ չի պահանջել:

«Չեմ զարմանա եթե զինանշանից էլ հանի Արարատ լեռը, ինձ շատ շատ վաղուց արդեն մեծ հաշվով չի հետաքրքրում՝ Փաշինյանը ինչ արեց, ինչ է անում ու ինչ է անելու: Ինձ շատ ավելի շատ հետաքրքրում է, թե մենք՝ ՀՀ քաղաքացիներս, դրան ի պատասխան ինչ ենք անելու»,- ասաց նա:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ