Տեսանյութ Ներքին Նրանց կարծիքով 8 ամիս առաջ - 20:30 06-11-2025

Սերժ Սարգսյանն ով ա․ ես իմ վերնաշապիկին չեմ հավատում, ուր մնաց իրեն հավատամ․ հարցում

Սերժ Սարգսյանը՝ անդրադառնալով այն դիտարկմանը, որ ըստ դատախազության, օպերատիվ տեղեկություններ են ստացել, համաձայն որոնց՝ նա պատրաստվում է լքել երկիրը, նշել է, որ Հայաստանն իր երկիրն է։

«Ես որտեղի՞ց եմ փախել, որ այստեղից փախչեմ, անգամ եթե վստահ լինեմ, որ Հայաստանում որևէ դատարան ինձ կդատապարտի մահապատժի, ես իմ երկրից չեմ գնա, սա իմ երկիրն է, իրենց երկիրը չէ»,- դատական նիստից հետո ասել է նա։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Հավատո՞ւմ եք, որ Սերժ Սարգսյանը ոչ մի պարագայում, անգամ եթե մահապատժի ենթարկվի, չի փախչի Հայաստանից»։

Հարցվածների մի մասը դրական պատասխան տվեց, որոշներն էլ ասացին, որ նա չի փախչի։

«Ես ոչ ոքի չեմ հավատում, էս երկիրն աարդեն վարի ա էթում»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ Սերժ Սարգսյանը խիզախ ղեկավար է։ «Հավատում եմ, ինքը խիզախ ղեկավար ա էղել, անկախ բոլոր թերությունների։ Պետք է օբյեկտիվ նայել, մեկին չբարձրացնել, մյուսին քցել։ Բոլորս էլ սխալներ ունենք, բոլորս էլ մահկանացու ենք, բայց մեկի գլխին ջարդել սխալ ա »,- նշեց նա։

Քաղաքացիներից մեկի կարծիքով էլ՝ դժվար է ասել կփախչի Սերժ Սարգսյանը, թե ոչ։ «Էդ ո՞վ ա, ես ինչ իմանամ կփախչի, չի փախչի։ Ես ընդհանրապես իմ վերաշապիկին չեմ հավատում»,- ասաց նա։

«Կարող ա փախչի»,- պատասխանեց մեկ այլ հարցված։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել

Ձեզ գուցե հետաքրքրի