Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 8 ամիս առաջ - 20:30 15-12-2025

Տիգրան Ավինյանն Աստվա՞ծ ա, ի՞նչ ա, որ հավատամ․ հարցում

Տիգրան Ավինյանն անդրադառնալով տրանսպորտում ուղեվարձը չվճարող քաղաքացիներին, հայտարարել է, որ շատ երիտասարդներ իրենց նամակ են գրում և առաջարկում են տուգանել այն քաղաքացիներին, ովքեր չեն վճարում տրանսպորտի ուղեվարձը։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Հավատո՞ւմ եք, որ երիտասարդները նամակ են գրել Տիգրան Ավինյանին՝ առաջարկելով տուգանել տրանսպորտում չվճարող քաղաքացիներին»։

Հարցվածների մի մասը նշեց, որ չեն հավատում Տիգրան Ավինյանին, որոշներն էլ ասացին, որ սխալ է չվճարելը։

«Չէ, չեմ հավատում։ Ես չեմ տեսել, ինֆորմացիա չունեմ դրա հետ կապված»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ ասաց՝ նորմալ է, որ չվճարողներին տուգանում են։ «Նա նորմալ է, որ չվճարողներին տուգանում են։ Անիմաստ ա նամակ գրել, քանի որ օրենք կա, որ չվճարելու դեպքում պետք է տուգանել»,- նշեց նա։

Քաղաքացիներից մեկի կարծիքով էլ՝ ինքն առհասարակ նամակ չի գրում։ «Միգուցե նման մարդիկ էլ կան, բայց ճիշտը վճարելն ա։ Ես չէի գրի, նամակ չեմ գրում ոչ մեկին»,- ասաց նա։

«Աստված ա, ինչ ա, որ հավատամ»,- պատասխանեց մեկ այլ հարցված։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը