Ուղիղ եթեր
copy image url
Ներքին Միտք 7 ամիս առաջ - 16:00 02-11-2025

Ի՞նչ կսովորեն էստոնացիները ՔՊ-ից ու Փաշինյանից

Հայերս այլ ազգերից շատ բան ունենք սովորելու։ Իսկ ի՞նչ կարող ենք մենք սովորեցնել մյուս ազգերին։

Նոյեմբերի 1-ին e-Estonia Briefing Centre-ի թվային փոխակերպման գծով խորհրդատու Պետրա Հոլմը եկել էր Երևան։ Նիկոլ Փաշինյանը հավաքել էր Կառավարության անդամներին, ԱԺ ղեկավարությանը, ՔՊ-ական վերախավին Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում։

«Մենք այսօր հավաքվել ենք, որպեսզի Պետրա Հոլմից փորձենք իմանալ՝ ինչպես է աշխատում թվայնացումն Էստոնիայում, որը գիտեք՝ համաշխարհային առաջատար է համարվում թվայնացման ոլորտում, և փորձենք օգտակար տեղեկություններ քաղել նրա ներկայացումից»,- նշել է Նիկոլ Փաշինյանը։

Իսկ ի՞նչ կարող են ՔՊ-ական իշխանությունները սովորեցնել էստոնացիներին։

Թվայնացման ոլորտում առաջատարության գաղտնիքը անձնական տվյալների պաշտպանությունն է, որն Էստոնիայում բարձր մակարդակի վրա է։ Էստոնացին հնարավորություն ունի տեսնելու, թե որ հիմնարկի որ ծառայողն է ուզում օգտագործել իր անձնական տվյալներն ու ինչի համար։ Եվ էստոնացին կարող է թույլ տալ կամ չտալ։

ՔՊ-ական իշխանությունների համար այսպիսի սահմանափակումը, հավանաբար, քարանձավային հետամնացություն է։ Այստեղ կարող են քաղաքացու տվյալներն օգտագործել առանց ընթացիկ հաշվետվության։ ՀՀ քաղաքացին ո՞վ է, որ ամեն անգամ որոշի՝ թույլ տալ, թե ոչ։ Այսպիսով՝ էստոնացիներին կարող են սովորեցնել, թե ինչպես անտեսել քաղաքացիների իրավունքներն ու օգտագործել նրանց անձնական տվյալները։

Գաղտնալսումների հարցում ևս կարող են շատ բան սովորեցնել երբեմնի բախտակից ազգին։ Էստոնիայի իշխանություններն էստոնացիներին վստահում են, չեն ատում։ Փոխադարձ հարգանք կա քաղաքացիների և իշխանությունների միջև։ Նրանք կարծում են, թե ներքին խաղաղությունն անհրաժեշտ է առաջընթացի համար։ ՔՊ-ականները կարող են էստոնացիներին սովորեցնել, որ մարդկանց չի կարելի վստահել, մարդիկ էությամբ չար են։ Ուստի՝ պետք է գաղտնալսել, իսկ հետո հալածել մարդկանց վատ բաներ խոսելու համար։ Էստոնացիներին կարող են սովորեցնել նաև, թե ինչպես ատել ժողովրդին, բաժանել մասերի ու թշնամանք հրահրել մի մասի հանդեպ։

էստոնացիները ՔՊ-ական իշխանությունից կարող են սովորել՝ ինչպես մսխել հարկատուների միջոցները՝ մեկ գործին ներգրավելով 53 քննիչ։ Խոշոր գործարարի հանդեպ այսպիսի վերաբերմունք Էստոնիայում հավանաբար, չեն էլ պատկերացնում։

Փաշինյանը կարող է մանիպուլյացիայի վարպետության դաս տալ էստոնացիներին՝ «Ինչպես վերընտրվել աղետալի սխալներ անելուց հետո» թեմայով։ Պողպատե մուրճով մարդկանց վախեցնելու, բոլոր ընդդիմադիրներին գող, ավազակ անվանելու պրակտիկան ևս կարող է ուսանելի լինել։

Էստոնացիներին կարող են նաև երկդիմություն սովորեցնել՝ ինչպես խոսել անկախության ու ժողովրդավարության մասին, բայց անել հակառակը։ Այս հարցում ՔՊ-ն բացարձակ առաջատար է։ Օրինակ՝ Տալլինում կա Կոմունիզմի զոհերին նվիրված հուշահամալիր, որտեղ ուղեկցում են բարձրաստիճան հյուրերին։ Այստեղ այցելել են ՀՀ ԱԳ նախարարը 2024-ի հունիսի 26-ին, ՀՀ վարչապետը 2025-ի ապրիլի 28-ին։ Երևանում նույնպես կա խորհրդային բռնազավթման շրջանի զոհերին նվիրված հուշահամալիր, բացվել է 2008-ի դեկտեմբերի 3-ին։ Սակայն այստեղ չեն ուղեկցում բարձրաստիճան հյուրերին։ Փաշինյանը նույնիսկ մի ծաղիկ չի խոնարհում Հունիսի 14-ին։ Այսպիսով՝ ՔՊ-ականներն էստոնացիներին կարող են երկերեսանիություն սովորեցնել, որ էստոնացիներն էլ և՛ Արևմուտքի հետ խաղեր տան, և՛ Մոսկվայի։

Մի խոսքով՝ ՔՊ-ական պաշտոնյաները կարող են բացել Էստոնիայի իշխանությունների աչքերը։ Գուցե նրանք հաջողությունների հասնեն նաև այլ ոլորտներում։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
09:00 «Թավշյա» տեղահանություն և միլիարդների պետական շնորհ․ ինչպե՞ս է հարստանում «Ռենշինը» հարկատուների հաշվին
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել