Օրակարգ 8 ամիս առաջ - 20:00 27-10-2025

Օրակարգ. Ալե՛ն, շեֆիդ ասա՝ թող զոնտիկ պահող Լֆիկին էլ կալանավորի, դուխներդ կհերիքի՞. Նաիրա Զոհրաբյան

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Oragir.News-ի «Օրակարգ» հաղորդաշարի հյուրը հասարակական-քաղաքական գործիչ, ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն է։

Հարցազրույցի շրջանակներում Նաիրա Զոհրաբյանի հետ զրուցել ենք Հայաստանում ստեղծված իրավիճակի, մասնավորապես՝ Հովհաննավանքում կարգալույծ արված Ստեփան Ասատրյանի մատուցած «պատարագի», դրան Նիկոլ Փաշինյանի և տարբեր իշխանականների մասնակցության, տարբեր բաձրաստիճան ՔՊ-ականների ներկա չգտվելու պատճառների, հակեկեղեցական արշավի նոր դրսևորումների, Արշակ Սրբազանին վերագրվող ինտիմ բնույթի տեսանյութի պատճառների, ներքաղաքական զարգացումների, 2026-ի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ ընդդիմադիր դաշտում կատարվող վերադասավորումների, Գյումրիի քաղաքապետի կալանավորման, Վաղարշապատի ՏԻՄ ընտրությունների, ինչպես նաև օրակարգային մի շարք այլ հարցերի վերաբերյալ։

Նաիրա Զոհրաբյանը, անդրադառնալով առաջիկայում սպասվող Մասիսի ընդդիմադիր քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի կալանավորմանը, իշխանություններին կոչ արեց նաև Սամվել Ալեքսանյանին կալանավորել։ «Ալեն Սիմոնյանը երեսպաշտություն է անում։ Ես հիմա դիմում եմ Ալեն Սիմոնյանին. քեզ երևանցի տղա ես համարում, բա քո շեֆիդ ասա՝ թող Լֆիկին կալանավորի։ Եթե դուք կկալանավորեք Լֆիկին, եթե ձեր դուխը կհերիքի ձեր գլխկին զոնտիկ պահող, ձեր հետ այլևս սերտ հարաբերություններ ունեցող Սամվել Ալեքսանյանին կալանավորել, էդ ժամանակ իրավունք կունենաք ինչ-որ մի բանից խոսել»,- ասաց նա։

Քաղաքական գործիչը նկատեց նաև, որ Հովհաննավանքում կարգալույծ արված Ստեփան Ասատրյանի կողմից մատուցված ինքնակոչ պատարագը Նիկոլ Փաշինյանի հերթական ֆիասկոն էր և «պռավալը»։

Մանրամասները՝ տեսանյութում.

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից